Նիկոլ Փաշինյան. ՀՀ գործերն այնքան լավ են գնում, որ այդ գործերի համար պատասխանատու անձինք նման բարձ աշխատավարձ են վաստակե՞լ

ԱԺ-ում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնական զեուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին հարցրեց. «Դուք համարում եք, որ Հայաստանի Հանրապետության գործերը ձեր կառավարության, Սերժ Սարգսյանի ժամանակ այնքան լավ են, որ նախատեսվում է 1 մլն 328.800 դրամ դարձնե՞լ նախագահի աշխատավարձը, վարչապետի աշխատավարձը դարձնել 1 մլն 190,500 դրամ և այլն: Հա՞, Հայաստանի գործերն այնքան լավ են գնում, որ այդ գործերի համար պատասխանատու անձինք նման բարձ աշխատավարձ են վաստակե՞լ: Մենք, դուք, ես, դուք՝ վաստակել ենք, հա՞: Նման աշխատավարձ է վաստակել ոչ մի անգամ չերևացող նախարարը կամ նա, ով գալիս կնոպկա՞ է սեղմում-գնում»:

Ի պատասխան Վաչե Գաբրիելյանն ասաց, թե իր պատկերացումներով՝ հասարակության, ժողովրդի կամքն արտահայտվում է ԱԺ որոշումներով: «Թե գործատուն ի՞նչ է մտածում, դրա արտահայտումը լինում է ԱԺ որոշումներով: Այլ եղանակ ես չգիտեմ: Ինչ վերաբերում է Ձեր նշած անհամամասնությանը, կարող եմ ասել, որ մենք ունենք աշխատավարձեր, որոնք բարձրացվել են 2002, 2007 թվականներին, այս ընթացքում, սրանից առաջ, սրանից հետո: Կան աշխատավարձեր, որոնք սառեցվել են՝ մտածելով, որ պետք չէ շատ աշխատավարձ տալ, որովհետև պաշտոնյա են: Պետք է քննարկել հարցը այլ ուղղությամբ՝ համակարգը տրամանաբանակա՞ն է, համադրելի՞ է այլ երկրների հետ, թե՞ ոչ, էական բևեռացման հանգեցնո՞ւմ է թե՞ ոչ, փակո՞ւմ է կոռուպցիոն ռիսկերը, թե՞ նորն է բացում»:

Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց. «Մեր պրոբլեմները բխում են նրանից, որ այս դահլիճում, կողքի դահլիճում, բոլոր դահլիճներում ժողովրդի կամարտահայտությունը չի արտահայտվում: Քիչ առաջ որոշում ընդուվեց, որ այդ 18.000 նպաստները գործազուրկներին այևս պետք է չտրվեն, իսկ հիմա մենք բոլորս լուրջ դեմքով նստած 200-300 տոկոսով բարձրացնում ենք նախարարի, նախագահի ախատավարձերը»:

Վաչե Գաբրիելյանն էլ նշեց, թե ինքը ավելի կարևորում է, որպեսզի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը լինի բարձր և նա ազատ զգա իրեն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս