
Ոչ իշխանական ուժերի նիստն ավարտվեց. Կառավարությանն այս քառօրյային անվստահություն չեն հայտնի

Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են Կառավարությանն անվստահություն հայտնելու, ՀՀԿ-ի կողմից առաջարկված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու և ՀԱԿ-ի կողմից նախաձեռնած Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցերը: Նիստին ավարտին պատասխանելով 168.am-ի հարցին, թե քառօրյա այս նիստում ոչ իշխանական 4 խմբակցությունները ի վերջո կառավարությանն անվստահություն հայտնելո՞ւ են, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բացասական պաատսխան տվեց: «Չէ, այս քառօրյում չենք հայտնելու, դեռ հասունացած չէ: Բայց աշխատանքները շարունակվում են այս պահին, դեռ վերջնական որոշում չկա այս հարցում: Դեռ աշխատում ենք նախաձեռնության բովանդակային մասով՝ թայմինգի մասով, մարտավարական իմաստով: Խոհանոցը չեմ կարող այս առումով բացել, բայց քննարկումները որոշել ենք այս մասով շարունակել»,- ասաց նա՝ նշելով, որ չի բացառում, որ կառավարությանը ոչ իշխանական չորս խմբակցությունները անվստահություն հայտնեն հաջորդ քառօրյային: