
Ոչ իշխանական 4 ուժերի նախաձեռնությունը Վահրամ Ավանեսյանին չի անհանգստացնում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հավաստիացնում է՝ ինքը մտահոգված չէ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությամբ: 168.am-ը Վահրամ Ավանեսյանից հետարքրքվեց, թե ինչպե՞ս է վերաբերում նա ոչ իշխանական չորս ուժերի՝ կառավարությանն անսվատհություն հայտնելու նախաձեռնությանը, ինչին ի պատասխան նախարարն ասաց. «Դա չորս ուժերի իրավունքն է»: Մեր հարցին, թե ձեր հրաժարականն են պահանջում, դժգոհ են կառավարության աշխատանքից, Ավանեսյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ անեմ…»: Հարցին, թե չե՞ք մտահոգվում կամ անհանգստանում այս առնչությամբ, նա բացասական պատասխան տվեց. «Ոչ»: