Նիկոլ Փաշինյանը միայնակ չէ հեղափոխություն անում, այդ հեղափոխության գործում իմ և իմ ընկերների ավանդն էլ կա, որ բանը հասել է նրան, որ նա ստիպված է գնալ այդ քայլին, թեպետ, ես վստահ չեմ, որ այնուամենայնիվ, այդ քայլը նա կձեռնարկի մինչև վերջ: Այսինքն՝ այդ հանրաքվեն տեղի կունենա: Ցավոք, այդ վստահությունը ես այս պահին չունեմ, դրա համար ամեն կերպ խրախուսում եմ Նիկոլ Փաշինյանին և իր հետևորդներին, որ այդ հանրաքվեն իրագործեն: Բովանդակային առումով այդ հանրաքվեն, իհարկե, դատարկ է, այսինքն՝ որևէ բովանդակային առաջարկ, թե ինչպիսին պետք է լինի մեր պետությունը, այդ հանրաքվեն չի ներկայացնում, թվում է՝ դրանով նրանք մանր տեխնիկական խնդիր են լուծում՝ իրենց համար ոչ օգտակար ՍԴ կազմը փոխում են իրենց համար շատ ավելի հավատարիմ դատավորներով:
Այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել 22:50-ին:
Փաշինյանին տագնապից ազատելու հույս ունեն, որ օր առաջ կարողանան Հրայր Թովմասյանին հեռացնել, բայց հասկացան, որ այն, ինչ ուզում եք անել, չի ստացվի, հիմա մի քիչ ավելի երկար տարբերակ են փորձում իրականացնել: Բոլոր դեպքերում, Թովմասյանը պարտված չի դուրս գալու, Փաշինյանն էլ չի հաղթելու: Ժողովրդի մտածող հատվածը ամեն ինչ տեսնում է, ասում է՝ այս ինչե՞ր եք անում, պարոնայք: Այդ գիտակից հատվածը եթե մեջքով թեքվի դեպի իշխանությունները, այդ իշխանություններն արդեն չեղածի հաշիվ են:
Վերջին 1-1.5 տարում Հայաստանում կատարվել են շատ իրադարձություններ, որոնք, մեր կարծիքով՝ եղել են օրենքի ակնհայտ խախտմամբ, պետական ինստիտուտների հանդեպ ակնհայտ ոտնձգություններով, և դրանք եղել են անարձագանք՝ միջազգային հանրության կողմից: Հետո, տարբեր առիթներով ստացվեց արձագանքը, որը մեղմ էր, հետո ավելի կոշտացան երանգները, և հիմա ստանում ենք գրեթե «կարմիր քարտի» նման արձագանք: Այդ դինամիկան կարևոր է ֆիքսել՝ հասկանալու համար՝ ո՞ւմ էր ուղղված, ի՞նչ է կատարվում:
Երբ պարոն Փաշինյանը հպարտորեն ասում էր, որ ինքը զրոյական կետից է սկսում բանակցային գործընթացը և այս ողջ ընթացքը տրամադրել է նրան, որպեսզի տեղեկանա գործընթացի փաստերից, դա ծիծաղելի էր: Բայց երբ նախորդ տարվա դեկտեմբերին Բրատիսլավայում հրապարակվեց քիչ թե շատ շոշափելի որևէ դիրքորոշում, որի վերաբերյալ կարելի է խոսել, որովհետև Արցախի բանակցային գործընթացն ամենագաղտնի բանն է, որը կա մեր երկրում, մենք համոզվեցինք նրանում, որ վերադարձել են Սերժ Սարգսյանի թողած կետին՝ փոշիացնելով 2 տարի, և գումարած մեկ կետ՝ կապված Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հետ:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ բանակցային սեղանին այս պահին որևէ փաստաթուղթ չկա. «Այս պահին քննարկվում են քայլեր, որոնք հետագայում կբերեն այդ փաստաթղթի ձևավորմանը: Այսինքն՝ իրենք այդ ապագա պոտենցիալ փաստաթղթի դրույթներն են քննարկում»:
«Իսկ իրենք պատկերացնո՞ւմ են՝ թուրքի հետ խաղաղ ապրելը որն է: Իրենք պատկերացնո՞ւմ են, որ այն թուրքը, որը գիշերով մորթում էր հայ մարդու պապին, հիմա այդ ժառանգներին ասում է՝ գնացեք, դա մոռացեք, հանգիստ ապրեք: Արցախում այդ հողի տերերն են ապրում, որոնց թուրքերը ցեղասպանության ենթարկեցին: Մենք ե՞րբ սկսեցինք մեր ազատագրական պայքարը. Արցախի ժողովուրդը ինքնորոշվեց, ասաց, որ չի ուզում վտանգի մեջ ապրել, ուզում է իր պապական հողում հանգիստ ապրել, բայց թուրքը չի ուզում հանգիստ ապրել: Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ թուրքերը խաղաղասեր են, թող գնա՝ Սաֆարովի հետ ապրի»:
«Բայց բովանդակային բանակցությունների մասին ձևակերպում չեմ հիշում: Երբ ՌԴ արտգործնախարար Լավրովն այստեղ էր, ասաց, որ այս ընթացքում միշտ էլ բանակցություններ տեղի ունեցել են Արցախի հարցով, այլ հարց է, որ Հայաստանը դա բանակցություն չի համարում և գրեթե չի մասնակցում: Իսկ երբ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովին հարցրին, որ հայկական կողմը մերժում է, որ բանակցություն է եղել, նա սարկազմիկ ձևով պատասխանեց, որ ոչ, բանակցություններ եղել են: Այսինքն՝ բանակցություններ եղել են»:
«Պայմանագրային խնդիր կար, այսօր նոր պայմանագիր ենք ուղարկել, իրենք կհաստատեն, կուղարկեն: Համերգի օրը չի փոխվելու, խնդիրը զուտ պայմանագրային էր և փոխանցումները չենք հասցրել անել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Դրիմ փրոջեքթ»-ի գլխավոր պրոդյուսեր Հայկ Անդրեասյանը:
Առկա հայտարարությունների մակարդակով հստակ է մի բան՝ Արցախի ադրբեջանական համայնք կոչվածի ներգրավվածությունը բանակցություններին ինտենսիվորեն առաջ է մղվում, ընդ որում՝ ես հասկանում եմ, որ ոչ միայն ադրբեջանական կողմից, որովհետև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն է հանդիպել այդ կառույցի հետ: Այսինքն՝ կա որոշակի ճնշում, որ այդ կառույցը սուբյեկտայնություն ստանա և բանակցություններին ներկա լինի: Այստեղ արձանագրենք, որ եթե բովանդակային բանակցություններ են ընթանում, մեծապես հավանական է, որ քննարկվում է այդ հարցը:
«Վարչապետն իր վրա վերցնում է միապետի դերակատարությունը, որը բոլորովին հարիր չէ ժամանակակից Հայաստանին, և դրանով իսկ արդեն գնում է օրինազանցության: Կան օրենքներ, կա գործող Սահմանադրություն, և բոլորը, նախ և առաջ՝ երկրի ղեկավարը, պարտավոր են դրանց ենթարկվել: Եվ այն, ինչ այսօր հայտարարում է վարչապետը, պարզապես մարտահրավեր է ամբողջ մեր պետությանը և հասարակությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը:
«Հունվարի 28-ի այդ խայտառակ դրվագները, երբ երիտասարդներին բերման էին ենթարկում, բոլորս դա կապեցինք բանակի հանդեպ վերաբերմունքի հետ, բայց իրականում դա ավելի խորքային էր և արտաքին քաղաքականության հետ կապ ուներ, քանի որ դրան հաջորդեցին Մամեդյարով-Մնացականյան բանակցությունները: Մենք երեկ ամբողջովին զբաղված էինք հունվարի 28-ի խայտառակ դրվագներով, բայց իրականում ընթանում են կարևորագույն գործընթացներ, որի վրա, կարծես թե, ոչ ոք երեկ ուշադրություն չդարձրեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նիկոլ Փաշինյանը դարձել է երկրի չարիքը. նա առավոտից երեկո խաբում է մարդկանց, այն աստիճանի է հասարակությունը երկփեղկել, որ մենք մոտենում ենք քաղաքացիական բախումներին: Նիկոլ Փաշինյանն ինչքան անարժան մարդ կա՝ լցրել է ԱԺ, և նա իր իշխանությունն օգտագործում է, որպեսզի իր ցածր ներքին բնազդները բավարարի:
Եթե համագործակցել ենք, նշանակում է՝ ՔՊ-ի հետ միասին ենք համագործակցել, որովհետև «Լուսավոր Հայաստանը», ՔՊ-ն և «Հանրապետությունը» եղել են մեկ դաշինքում: Եվ եթե մեր գործընկերները կասկածներ ունեն, ուրեմն՝ իրենք ևս համագործակցել են, միգուցե ունեն տեղեկատվություն, թող բացահայտեն այդ տեղեկատվությունը:
Նման հայտարարություններ ՍԴ հասցեին հնչեցնելը ևս մեկ անգամ ապացուցում է նաև այն տեսակետը, որ բազմիցս հնչեցվել է նաև իմ կողմից, որ ՍԴ ներկայիս կազմից ազատվելն իշխանության թիվ մեկ օրախնդիրն է: Ինչպես փորձը ցույց է տալիս, և ինչպես փաստերն են ապացուցում, իշխանական թևը՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, նաև այլ պաշտոնատար անձինք, ոչ մի անգամ բաց չեն թողնում պատեհ առիթը, որպեսզի այս կամ այն կերպ փորձեն հասարակության մոտ ևս մեկ անգամ թարմացնել կամ ակտիվ պահել ՍԴ թեման՝ ՍԴ նախագահի և ՍԴ դատավորների անձերը այս կամ այն կերպ կապելով որևէ ոչ իշխանահաճո արարքների կամ հանցագործությունների հետ, որոնք նույնիսկ տարրական իրավական գիտելիքներ ունեցող անձինք իրենց ներսում հակափաստարկներով կոտրում են:
«Գուցե Փաշինյանը Գյումրի ասելով՝ միայն մեկ թաղամաս նկատի ունի: Մի հատ պետք է հարցնել՝ Գյումրի ասելով՝ ի՞նչ նկատի ունես, գուցե միայն մեկ թաղամաս նկատի ունի: Այս կարգի ստորությո՞ւն: Դու ինչո՞ւ եք քո արածը մեծացնում, նախկինների արածը փոքրացնում: Ո՞նց կարող է այս 20-30 տարվա ընթացքում Գյումրիում ընդամենը 1200 ընտանիքի հարց լուծված լինել: Նման բան գոյություն չունի»:
Սա երկրի համար խայտառակություն եմ համարում: Եվ, եթե խոսքը վերաբերում է հատկապես փաստաբանին, այդ խայտառակությունը կրկնակի է: Փաստաբանը տարբեր գրագրություններ ունի իր վստահորդների հետ, որոնցից այժմ չի կարողանում օգտվել: Այստեղ նաև փաստաբանական գաղտնիքն է խախտվում, որովհետև անձանց համար հասու է եղել փաստաբան-վստահորդ գրագրությունը, որն օրենքով է պաշտպանվում: Այստեղ, իհարկե, ինձ համար անհասկանալի է, թե անձինք, ովքեր այդ միջամտությունն իրականացնում են, ի՞նչ դատողության տեր են:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում խոսեց Հրայր Թովմասյանի բնակարանում անցկացվող խուզարկության, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի, Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշումների և այլ հարցերի շուրջ:
«Արդեն տևական ժամանակ է ՀՔԾ քննիչները և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում: Քննչական գործողության բուն էությունը՝ պետք է կատարվի խուզարկություն, կա դատարանի որոշում: Խուզարկությունը դեռ չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
168.am-ի խմբագրություն դիմած վարորդներին հետաքրքրում էր, թե տեսախցիկները երբ խախտում են արձանագրում, մեքենայի ներսում կատարվող գործողությունը ևս ֆիքսո՞ւմ են, թե՞ ոչ: Բերվում էին օրինակներ, որ, եթե վարորդը ծխում է կամ մեքենայի ներսում այլ գործողություններ է կատարում, դա ֆիքսվո՞ւմ է, և եթե՝ այո, ապա դա արդյոք մարդու անձնական կյանքի միջամտություն չէ՞:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ, եթե մինչև հիմա խոսվում է գործող իշխանությունների անփորձության մասին, ապա դա նշանակում է, որ կա՛մ կադրերն ունակ չեն իրենց աշխատանքն անել, կա՛մ ցանկություն չունեն անելու: «Իշխանությունը հենց նրա համար է, որ կարողանա իր վրա պատասխանատվություն վերցնել, այդ թվում՝ նաև ոչ պոպուլյար որոշումների համար: Նույն մսավաճառների պարագայում […]
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրը Հասմիկ Ադամյանն է, որը, արդեն երրորդ տարին է՝ հաղթահարում է ՊԵԿ-ի կազմակերպած մրցույթները, բայց այդպես էլ համապատասխան հաստիքը չի զբաղեցնում: Նրա խոսքով՝ ՊԵԿ-ում բանավոր մրցույթներն արդար չեն անցնում, և ըստ նրա՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն աշխատանքի է տեղավորում իր ծանոթներին. «Ունեմ երկու կարմիր դիպլոմ, բայց համալրում եմ գործազուրկների շարքը, իսկ բարեկամ ունեցողն անցնում է աշխատանքի»:
Այո, իհարկե: Շատ հաճախ այս օրենսդրական նախաձեռնության կողմնակիցները բերում են միջազգային, հատկապես՝ արևմտյան զարգացած երկրների փորձը, և մի կարևոր հանգամանք հաշվի չեն առնում՝ Հայաստանի առանձնահատկությունը: Իսկ Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ այսօր մենք անձնիշխանություն ենք, և մեկ անձը՝ Փաշինյան Նիկոլը, որոշում է բոլոր գործառույթները:
Հոգեբան Կարինե Նալչաջյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվանից հետո սոցիալական ցանցերում և հասարակության մեջ գերակշռում էր ցավի ռեակցիան. «Բայց սա այնքան նուրբ հարց է, որ եթե բազմաթիվ ցավակցական ռեակցիաների մեջ դու տեսնում ես թեկուզ մեկ բարոյականության դեմ տեսակետ, գրառում, սա արդեն ցնցող է, և թույլ է տալիս մտածել, որ մեզ հետ, երևի, ինչ-որ բան է կատարվել»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ասաց. «Այսօրվա վիճակում գյուղատնտեսության ոլորտում հաջողություն չենք կարող ունենալ: Պարոն Նիկոլ Փաշինյան ջան, վերջին անգամ եմ ասում, էլ չեմ կրկնելու, արդեն գյուղացին իմ փոխարեն կկրկնի, երբ ժամանակը գա՝ այդ դատարկագլուխներից ազատվիր, դրանք քեզ տանում՝ ձորն են գցում: Չի կարելի տգետների հետ առաջ գնալ: Հենց վաղը վերականգնիր գյուղատնտեսության նախարարությունը, մյուս օրը ուշ կլինի»:
ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ 2019թ. նոր իշխանության գործունեության ընթացքում տնտեսության մեջ տեղի են ունեցել մի շարք դրական իրադարձություններ. «Տնտեսական հեղափոխությունն անընդհատ տեղի ունեցող իրադարձություն է տնտեսության մեջ, քանի որ տնտեսությունը դինամիկ զարգացող գործընթաց է, և այնպես չէ, որ կան որոշակի գործողություններ, որոնք պետք է արվեն, որ արձանագրենք՝ տնտեսական հեղափոխությունն իրականացվե՞լ է, թե՞ ոչ: Հեղափոխությունից հետո տնտեսության կարևորագույն գործոններից մեկը օրենքի գերակայությունն է: Այսինքն՝ եթե մինչ այդ օրենքը մասնակի էր կիրառվում, տնտեսության մեջ կային մասնակիցներ, ովքեր արտոնյալներ էին, կամ խոչընդոտներ, մասնավորապես՝ լուրջ խնդիրներ ունեինք մրցակցային դաշտում, մենաշնորհների հետ, ապա հեղափոխությունից ի վեր տնտեսության բոլոր մասնակիցները լիովին ազատ են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:
«Այդ «տուշոնկա-օպերացիան», որն իրականացվել էր քարոզչական նպատակներով, արդեն սկսում էր նկատելի դառնալ, որ ավելի շատ PR ակցիա էր, քան Ոստիկանության կամ Ազգային անվտանգության հետ աղերս ուներ: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմն ընկալում է, որ իրենք այլևս ամենաթողության կամ ամեն ինչը մարսելու կարգավիճակում չեն գտնվում: Բայց ինչ վերաբերում է պարոն Գրիգորյանին, եկեք փաստենք, որ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ևս մեկ վկա՝ մարդ, ով ներկա է եղել այդ ողջ գործընթացին և տեղեկացված է իրողություններից, փաստացի գտնվում է մահամերձ վիճակում»:
ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ 2019թ. արդեն ամբողջությամբ գործող իշխանությունները և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններում ունեին որոշիչ դերակատարում, կային դրական սպասումներ, և, ըստ նրա՝ մեծ էր հնարավորությունը՝ նախորդ ժամանակաշրջանի համեմատ շոշափելի տնտեսական առաջընթաց գրանցելու համար:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ խմբակցության ներսում Արթուր Վանեցյանի վերաբերյալ քննարկումներ չեն ունեցել. «Եթե տարբեր առիթներով հանդիպում ենք և ընդհանուր բնույթի զրույցներ ենք ունենում, երևի հազվադեպ անդրադառնում ենք այդ խնդրին, այդպիսի բան չկա: Վանեցյանի հետ կապված ՔՊ-ից արտահոսքը բացառված է»:
«Ինձ համար իրականում նոնսենս է, երբ տոկոսային հարաբերակցության մեջ ենք նայում. իշխանության բարձր օղակներում ներկայացված պաշտոնյաների աշխատավարձերն արդեն իսկ շեշտակիորեն ավելացել էին, մասնավորապես՝ նախարարների դեպքում այդ գումարը կազմում է 1.5 մլն դրամ, իսկ տարեվերջին էլ իմացանք, որ մի քանի միլիոն դրամների պարգևավճարներ են ստացել բարձր պաշտոններ զբաղեցնողները: Այդ ֆոնին ընդամենը մի քանի հազար դրամով թոշակների կամ աշխատավարձերի բարձրացումը, բնականաբար, առավել քան տարօրինակ է»,- ասաց պատգամավորը: