«Գևորգ Գևորգյանը դեռ պատանի, դեռ անչափահաս է մեկնել մարտի դաշտ, թուրքից չի վախեցել, բանտը ի՞նչ է, որ նա վախենա». Գեղամ Մանուկյան

«Դուք կարծում եք, որ մի քանի քաղաքական գործիչների տարել եք ԱԱԾ, ժողովրդին կանգնեցնելո՞ւ եք»,- կառավարության շենքի դիմաց ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նա նշեց, որ այսօր առավոտյան ոստիկանության և ԱԱԾ ուժերով բերման է ենթարկվել ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը. «Ախր, սիրելի իշխանավորներ, դուք կապ չեք ունեցել ազատամարտի հետ, որ հասկանաք՝ Գևորգ Գևորգյանը դեռ պատանի, դեռ անչափահաս է մեկնել մարտի դաշտ, թուրքից չի վախեցել, բանտը ի՞նչ է, որ նա վախենա: Բանտը ի՞նչ է, որ շատ գործիչներ վախենան: Մինչև վերջ գնալու ենք, որովհետև գիտենք, որ սերունդները մեզ չեն ներելու, եթե լռենք: Միակ մարդը, որ չի հասկանում, որ սերունդները չեն ներելու, այս շենքում այս պահին պետք է լիներ, բայց նա նույնիսկ դրանից է փախնում: Նույնիսկ իրեն ընտրած ժողովուրդը, կառավարության շենք պաշտպանող այս ոստիկանները չգիտեն՝ ուր է իրենց երկրի ղեկավարը, երբ երկրում ռազմական դրություն է»:

Տեսանյութեր

Լրահոս