«Ես բոլորիս հանդարտության, զգոնության և սթափության կոչ եմ անում: Մեր բոլորի՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, շարքային քաղաքացուց մինչև հանրային ծառայող և այսպես շարունակ, բոլորիս գերխընդիրը այսօր պետք է լինի կայունացումը՝ հաշվի առնելով առաջին հերթին այն հանգամանքը, որ այն հայտարարությունը, որը ստորագրվել է 3 պետությունների ղեկավարների կողմից, հայտարարություն է պատերազմի դադարի մասին: Սա շատ կարևոր է արձանագրել՝ ընկալելու, ըմբռնելու, որ ցանկացած պահի… մենք այս պահին շատ փխրուն վիճակում ենք: Եվ հետևաբար, համատեղ ուժերով պետք է փորձենք ճիշտ լուծումներ փնտրել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց. «2018 թվականի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, հատել էր, մեզնից առաջ չվերադառնալիության կետը, երբ որ ըստ էության հարցը մտել էր՝ տարածքներ՝ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ: Հիմա, եթե դուք ուշադիր նայեք լրատվական դաշտը, կտեսնեք, օրինակ, որ շատ-շատ հանրապետականներ էսօր ի ցույց են դնում 2018 թվականի իրենց գրառումները, կանխատեսումները և այլն, և այլն՝ ասելու, որ… որտեղ արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդություններ են լինելու, ընդհուպ հողեր են հանձնվելու, էս է արվելու, էն է արվելու, էն է արվելու»:
Ես չեմ ցանկանա կանխակալ մոտենալ գրառմանը, միայն հույս ունեմ, որ հասարակությունը և իր ծոցից դուրս եկած և Հայոց սահմանները պահող տղաների խորագիտությունը կդրսևորեն և կհամախմբվեն պետականաշինության շուրջ։
Ես սատարում էի փոփոխությունները Հայաստանում, ես Նիկոլ Փաշինյանին չեմ ճանաչել, նրա գործունեությանը ծանոթ չէի: Իհարկե, ես էլ եմ մարդ, եթե չեմ ճանաչում մարդուն, հետևում եմ նրա ինտերվյուներին, նրա ասածին, նրա խարիզմային: Այդ իմաստով, այո, ինձ խաբել են, ես բան չունեմ ասելու: Իմիջիայլոց, 2019թ. աշնանը ես ներքին մեծ կատարսիս ապրեցի, որովհետև ես ինձ խելոք մարդու տեղ էի դրել, էն, որ կյանք է տեսել, մարդ է ճանաչում: 2019թ. աշնանը ես հասկացա, որ ինձ դռան քութիկի պես խաբել են: Ես ինձ շատ եմ մեղադրում, որ ինձ խաբել են: Երբ սկսեցի հասկանալ՝ ով է խաբել, երբեք իմ մտքով չէր անցնում, որ ինքը դավաճան է:
Նայած՝ առաջիկա պրոցեսները ոնց կզարգանան: Նման որոշում կայացնելը շատ բարդ է, պետք է հոգեբանորեն պատրաստ լինես դրան: Հեշտ բան չէ՝ թիմից դուրս գալ և լինել անկախ պատգամավոր, դիմանալ այս ճնշումներին, այս պրոցեսներին: Ժողովրդի մոտ տարակարծություն կա, մի մասն ասում է՝ դավաճանեց, թիմը լքեց, մեկն այլ բան է ասում:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ պատերազմը սկսվելուն պես վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և որպես գեներալ, որպես բարձրաստիճան սպա՝ փորձել է օգտակար լինել հայրենիքին. «Սակայն, այնպես ստացվեց, որ զերծ չմնացի, ես էլ վարակվեցի կորոնավիրուսով, վերջերս եմ ապաքինվել, հիվանդանոցում էի, դուրս եմ գրվել: Հիմա տանը բուժում եմ ստանում, բայց այսօր նպատակահարմար գտա կանգնել ժողովրդի կողքին: Բոլորդ գիտեք՝ Օսիպյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, այսօր էլ եմ ժողովրդի կողքին: Եվ ձերբակալվածների մեջ էլ ես ունեմ ընկերներ»:
«Այսօր, այսպես ասած՝ Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում գործում է գավառական 37 թիվը, և այս շենքը այսօր ոչ թե ԱԱԾ է կամ նույնիսկ ԿԳԲ, այլ 37 թվի պես Չեկա և ՆԿՎԴ, որտեղ վոժդի հրամանով, որը հայրենիքը տվել է մեր թշնամիներին, ձերբակալում են, կալանավորում են անձանց»,- ԱԱԾ-ի դիմաց հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Առաջնագծի զինվորի մասին բացասական արտահայտվող բոլոր մարդիկ ստահակներ են և չունեն ոչ մի սրբություն: Ի՞նչ է եղել Ջեբրայիլում. Զինվորը կանգնած է դիրքում, բայց չի կռվում զինվորի հետ, նա չի տեսնում իր թշնամուն: Նա ստանում է հրթիռային հարվածներ, ԱԹՍ-ների հարվածներ: Որ Արծրուն Հովհաննիսյանը էդքան շեշտում էր, թե վերջին երկու տարում էդքան զենք են առել, մի հատ ասեք՝ տեսնենք՝ ի՞նչ զենք եք առել, որ մեր ՀՕՊ-ը չկարողացաք ապահովել, էդքան 18-20 տարեկան երեխեքը զոհվեցին»:
Նա հորդորեց իր բոլոր իշխանական գործընկերներին՝ «դուրս չգալ ժողովրդի դեմ, թողնել հումանիտար միջանցք, հնարավորություն, որպեսզի կարողանան նրանց փրկել ժողովրդի ցասումից և զայրույթից»:
«Լսելով իմ երկրում տիրող տխուր իրավիճակի մասին, ես նախաձեռնեցի գալ Հայաստան և անձամբ օգնություն ցուցաբերել Արցախից տեղափոխված ընտանիքներին և զինված զինծառայողների ընտանիքներին: Իմ այս գաղափարի շուրջ համախմբվեցին շատ մարդիկ: Կարճ ժամանակահատվածում հավաքեցինք որոշակի գումար, որը ես բերեցի Հայաստան ինձ հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Քրիստինե Երեմյանը, ով հիմնադրամներին գումար ուղարկելու փոխարեն՝ որոշել է անձամբ ԱՄՆ-ից գալ Հայաստան և գումարն ավելի հասցեական օգտագործել:
ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ 225 հոդվածի առաջին հատկանիշով (ապօրինի հավաքի կազմակերպում)։ Այս մասին 168․am-ին հայտնեց նրա օգնական Գեղամ Պետրոսյանը։
Քիչ առաջ ԱԺ բակում ինչ-որ բան պայթեց և ծուխ դուրս եկավ։ Ոստիկաններից մեկը լրագրողներին ասաց, որ քաղաքացիներից մեկն է նետել, նա հիմա ձերբակալված է։
«Քրեական գործ է հարուցվել 307.4 հոդվածով. որպես վկա եմ հանդիսանում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ: Երևի թե Արցախը հանձնելու դավաճանական պայմանագիրը ստորագրելու մասին բարձրաձայնելը և բողոքի ձայն բարձրացնելը այս իշխանությունները համարում են տեղեկատվության հրապարակման խախտում»,-ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանի դիմաց հանրահավաք իրականացնողներին տեղեկացրեց, որ մուտք են անելու փաստաթղթերը. ««Իմ քայլի» պատգամավորները պետք է մասնակցեն նիստին, առանց դրա տեխնիկապես հնարավոր չէ նիստ անցկացնել:
«Մենք այստեղ ենք նրա համար, որ, եթե որևէ գործ ենք անում, իմաստությամբ հասնենք տեղ, և այդ տեղը այն իղձն է, որ հայ եկեղեցին դարերով մշակել է: Փառք Աստծո, մենք պետականություն ունենք՝ լավն է, վատն է, և այլն, բայց եթե այն գնալու է՝ առանց ցնցումների գնա, և գա այն իմաստուն թագավորը, որը կսիրի իր ժողովրդին և կվախենա Աստծուց, որ պատահական ստորագրություններ չդնի որևէ տեղ»,- հանրահավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց Տեր Շահե քահանա Հայրապետյանը՝ ընդգծելով՝ եթե Նիկոլ Փաշինյանը աստվածավախ լիներ, գոնե իր հոգևոր պետին՝ Կաթողիկոսին տեղյակ կպահեր:
«Մենք ունենք հարցի լուծման երկու ճանապարհ. Մեկը, որ վարչապետը հենց հիմա պատրաստի իր հրաժարականի տեքստը և հեռանա: Այն մարդը, ով կառավարության շենքում նստած ստորագրեց կապիտուլյացիայի խայտառակ պայմանագիրը, այս պահին այս շենքում չէ, հայտնի չէ նրա գտնվելու տեղը: Ինչ-որ պադվալներից ղեկավարում է մեր ոստիկանությանը, ԱԱԾ-ին: Մեզ թաքնված ղեկավար պետք չէ»,- կառավարության դիմաց հայտարարեց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Դուք կարծում եք, որ մի քանի քաղաքական գործիչների տարել եք ԱԱԾ, ժողովրդին կանգնեցնելո՞ւ եք»,- կառավարության շենքի դիմաց ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Երբ ես կարդում էի իր հրապարակած տեքստը, և հետո համացանցում հայտնվեց հայտարարության նախնական տարբերակը, իմ մտքով առաջինն անցավ, որ պարոն Փաշինյանը հրաժարական է տալու, ինքն է նախաձեռնելու, որ հիմնական բանակցողը փոխվի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Նոյեմբերի 8-ին առավոտյան քայլելով Ստեփանակերտի հրապարակում ես նշել եմ, որ եղել է իմ կյանքի ամենածանր գիշերներից մեկը և ամենածանր լուսաբացներից մեկը. ինչո՞ւ եմ հայտարարել՝ չբացելով փակագիծը, որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ»,- իր ուղերձում այս մասին նշեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Դա է պատճառը, որ Շուշիի «գրավումը» ներկայացնում են՝ որպես «հաղթական» պատերազմի ավարտ։ Սա ոչ միայն ուղերձ է սեփական հասարակությանը, այլև միջազգային հանրությանը առ այն, որ ադրբեջանական կողմը պատրաստ է կանգնեցնել պատերազմը, հետագա գործընթացները տեղափոխել դիվանագիտական հարթություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ սցենարը վաղուց է գծված, բայց գործողությունները չեն համապատասխանում այդ սցենարին։
«Իրենք փորձում են համոզել թե՛ ներքին լսարանին, թե՛ ամբողջ աշխարհին, որ դրա իրավունքն ունեն, սա է ամենակարևորը, որի վրա քիչ են ուշադրություն դարձնում: Այստեղ է ինձ համար զարմանալի, երբ անգամ դիվանագիտական, քաղաքական, պետական գործիչներն ասում են, որ սպառված է դիվանագիտությունը. Չի՛ արվել անգամ 10 տոկոսն այն աշխատանքի, որը պետք է արվեր՝ լինի դիվանագիտական, քաղաքական, պառլամենտական: Ես մերժում եմ այդ մոտեցումը: Չգիտես ինչու՝ պետական գործիչներն ասում են, որ ամեն ինչ լուծվում է ռազմի դաշտում. դա բացարձակապես ընդունելի չէ: Ռազմի դաշտում մենք լուծում ենք մի խնդիր, որը գոյամարտ է, հերոսամարտ է, բոլորովին այլ է, բայց խնդիրը, որը ծառացած է ազգի առջև, պետք է լուծվի քաղաքական և պետական մակարդակներով: Դա ի՞նչ ձեռքերը լվանալու կեցվածք է, դա ի՞նչ պատասխանատվությունից խուսափելու կեցվածք է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը պատերազմի մեջ է, և հայտարարված է ռազմական դրություն, իսկ հակառակորդը գտնվում է Շուշիի մատույցներում, այս մասին խոսելն անպարկեշտություն է, կարելի է ասել` մեղավորների փնտրտուք»:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ իրանական կողմի ակնարկները չափազանց բարդ են և բազմաշերտ, և ըստ այդմ՝ ըստ նրա՝ երբ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հույս է հայտնում, որ Արցախում ծավալված պատերազմի արդյունքում երկրների աշխարհագրական սահմանները չեն փոխվի, ակնարկում է, որ հնարավոր է՝ թուրք-ադրբեջանական դաշինքը որոշակի սադրանքների գնա Մեղրիի տարածաշրջանի նկատմամբ: «Եթե ուշադիր լինենք իրանցի պաշտոնյաների հայտարարություններին, նաև […]
Արաբագետ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է միանա Եգիպտոսի, Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի ձևավորած հակաթուրքական ալյանսին:
«Այսինքն՝ այն, ինչ արվում է հիմա: Իսկ ընդհանուր առմամբ, կարող է զսպել նաև ռազմական գործողությունների երկարումը: Թեև մեր ռազմական փորձագետներն էլ նշում են, որ նրանք գուցե ունեն պլան Բ, բայց ըստ էության, իրենք ծրագրել են արագ պատերազմ, որը հիմա չկա, և հռետորաբանության կոշտացումը, նաև՝ ռազմաճակատում օգտագործվող սպառազինության տեսակները, խոսում են այն մասին, որ չունեն այն ցանկալի արդյունքը, որը ծրագրում էին ունենալ՝ գոնե այս ժամանակահատվածի համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ պատերազմի ամեն օրն աշխատում է Ալիևի իշխանության և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ:
«Պետք էր ավելի շուտ դիմել, երբ առաջին հարվածները եղան ՀՀ տարածքին և հատկապես՝ հոկտեմբերի 10-ին, երբ Բաքուն պաշտոնապես ինքը հաստատեց, որ Հայաստանի տարածքում ռազմական օբյեկտներին հարվածներ է հասցրել: Մենք պետք է դիմեինք Մոսկվային, մանավանդ, հաշվի առնելով, որ ամսի 7-ին՝ իր ծննդյան օրը, Վլադիմիր Պուտինը հարցազրույցում նշեց, որ ունեն պարտավորություններ Երևանի նկատմամբ և պատրաստ են ամբողջությամբ կատարել դրանք, և պետք էր օգտագործել այդ պահը: Ես չգիտեմ՝ ինչու այն ժամանակ չդիմեցինք, բայց լավ է ուշ, քան երբեք, դիմել ենք: Ռուսական կողմի պատասխանը շատ նորմալ էր, ուրիշ բան պետք չէր ակնկալել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը պարզապես բարձրաձայնեց տարածաշրջանում ահաբեկիչների առկայության մասին, բայց որևէ գործնական քայլ չարեց, ինչն էլ բերեց նրան, որ հիմա Ֆրանսիայում է ահաբեկչություն տեղի ունենում: «Չգիտես ինչու՝ արդեն վայ-վույները սկսվել են: Դրանք երկակի ստանդարտներ են: Հիշո՞ւմ եք՝ երբ Փարիզի Աստվածամոր տաճարը վառվեց՝ ամբողջ աշխարհով մեկ լացուկոծ էր, Շուշիի տաճարը երկու անգամ ռմբահարվեց՝ […]
Կարծում եմ, որ ՄԱԿ-ը միշտ պատրաստ է խաղաղապահներ ուղարկել հակամարտության գոտիներ՝ խաղաղություն ապահովելու համար: Հաճախ խաղաղապահների ներկայությունն օգնում է մարդկանց խուսափել հրետակոծությունից, հարգել միջազգային իրավունքը կամ զինադադարի համաձայնագիրը: Կարծում եմ, որ բացի ՄԱԿ-ից, աշխարհի գերտերությունները՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ն, պետք է իրապես փորձեն միջնորդել ու կողմերին պարտադրել հրադադար, քանի որ նրանք առավել ազդեցիկ են, քան ցանկացած միջազգային կազմակերպություն:
«Արցախի վրա Ադրբեջանի անարդարացի հարձակումը սեպտեմբերի 27-ին պետք է դատապարտվի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան: