«Ես ամեն դեպքում կտարբերակեի պատերազմական իրավիճակը և այն ճգնաժամը, որ մենք ունենք այսօր. դրանք իրենց բնույթով տարբեր են»:
«Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ խոսք չկար այն մասին, որ, եթե պատերազմական իրավիճակ էր, ապա ինչո՞ւ Արցախում ընտրություններ անցկացվեցին։ Եթե Նիկոլ Փաշինյանը կիսում է Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականները, ապա Արցախի ընտրությունները չպետք է անցկացվեին, պետք է հետաձգվեին, ավելին՝ երկրորդ փուլը նույնպես չպետք է անցկացվեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
«Որքանով առիթ եմ ունեցել հետևել Լևոն Տեր-Պետրոսյանին, նա երբեք չի գնահատել լրագրողների և լրատվամիջոցների դերը հասարակությունում, և սա ընդամենը լրացուցիչ անգամ վկայում է այն մասին, որ խոսքի ազատությունը, բազմազանությունը՝ լրագրողական գործունեության, իր համար բոլորովին արժեք չեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։
«Ադրբեջանի իշխանությունները փորձում են սեփական հասարակությանը երկրի ներքին խնդիրներից շեղելու համար սադրանքներ կազմակերպել և այդպիսով իրենց հասարակությանը ցույց տալ, որ ավելի կարևոր խնդիր ունեն՝ արցախյան խնդիրը, կամ, ինչպես իրենք են փորձում ներկայացնել՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, քան կորոնավիրուսն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ակտիվացմանը նախ՝ հայ-ադրբեջանական սահմանին, ապա՝ շփման գծում, որի արդյունքում հայկական կողմն ունի մեկ զոհ:
Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ ծրագիրը հռչակում են, դրա մասին խոսում են, բայց պարզվում է՝ մեխանիզմները չկան․ «Մարդիկ ընկնում են ցայտնոտային վիճակի մեջ՝ դիմում են, պարզվում է՝ մեխանիզմները չկան, բայց արդեն քաղաքական դիվիդենտները կան, մեծ պաթոսով հայտարարվել է, որ 9-րդ ծրագիրն են կյանքի կոչում։ Միշտ չէ, որ քանակը որակ է, ու սա հենց այս դեպքն է։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրիում նկատվում են կտրուկ թանկացումներ. «Թանկացել են կարագը, երշիկեղենը, ալյուրը, հացը, տեղական մակարոնը, իսկ ռուսական և իտալական մակարոնեղենի մասին էլ չեմ խոսում, ավելորդ է, թանկացել է նաև հնդկաձավարը, որը Գյումրիում երեկ արդեն՝ 750 դրամ, ոսպը, որը 600 դրամ էր, երեկ դարձել է 700 դրամ։ Թանկացել է նաև կաթնամթերքը, ձուն։ Էլ ի՞նչ մնաց։ Ես շուտով լուսանկարներով կհրապարակեմ։ Կառավարությունը պետք է այս ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկի։ Կան պատասխանատու կառույցներ, որոնք պետք է կատարեն իրենց աշխատանքը»։
168.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանից արտաքսված՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ հույս ունենալով, որ նրանք կզբաղվեն իր խնդրով և կկարողանան վերականգնել իրավական արդարությունը:
«Գրեթե բոլոր մթերքների մասով թանկացում ունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։
«Պետական վերահսկողական ծառայությունը իմ հանձնարարությամբ ուսումնասիրություններ էր իրականացրել ներդրումների առաջարկներին՝ պետական մարմինների արձագանքի որակի առնչությամբ։ Ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու և մենք պետք է համոզված լինենք, որ մենք ի վիճակի ենք ընդունել, ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին, որոնք մեզ պետք է օգնեն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելի է»:
«Թեև բոլորս լավատես ենք և հույս ունենք, որ այս գործողություններով կմեղմենք այս գործընթացը, բայց մենք չգիտենք, թե որքան ժամանակ այս իրավիճակը կշարունակվի և որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան։ Մենք նաև գիտենք, որ մեր ռեսուրսներն էլ անսպառ չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Տրանսպորտի հետ կապված որևէ որոշում դեռ չկա, աջակցության մեխանիզմ դեռ չունենք, եթե լինի, բոլորին հայտնի կլինի, կհրապարակենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք աջակցություն տրամադրվելու է այն անձնանց, որոնք հանրային տրանսպորտի չաշխատելու պատճառով ստիպված են տաքսիով գնալ աշխատանքի։
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնող 5 վարակակիր ունենք, 5-ն էլ արհեստական շնչառական սարքավորմանն են միացված։ 4-ը մեր տարեց սերնդի քաղաքացիներ են, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, միայն մեկն է երիտասարդ, բայց նրա հիվանդությունների շրջանակը պարզման ընթացքում է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վարակված բուժծառայողների թիվն ավելանում է․
«Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասասրահում, այլև Հայաստանի բոլոր մարզերում առանձնանցվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության պացիենտների համար, միգուցե նաև՝ ծանր պացիենտների համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանի մահվան դեպքին` նշելով, որ խոսել է երգչուհու հարազատների հետ․
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ կորոնավիրուսի գրանցման նոր դեպքերի կեսից ավելին եղել են մեկուսացված կամ ինքնամեկուսացված, կամ շփում են ունեցել նախկինում հաստատված դեպքերի հետ.
Դիտարկմանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ասում էին, որ իրենք էլ են նույն ժամին իմացել նիստի մասին, բացի այդ՝ երկրորդ ընթերցման ժամանակ էլ նշեցին, որ, եթե առաջինի դեպքում բերվում է պատճառաբանություն, թե չեն իմացել, դրա համար չեն մասնակցել, ապա երկրորդ ընթերցման վերաբերյալ առնվազն երեք ժամ առաջ ԱԺ նախագահը հայտարարել էր, բայց ընդդիմությունը դարձյալ չէր մասնակցում նիստին, Արմեն Բադալյանն արձագանքեց․
«Արցախի ընտրությունների բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները գիտակցում են ընտրության կարևորությունը։ Չնայած այս կորոնավիրուսի համաճարակին՝ քաղաքացիները դրսևորեցին քաղաքացիական բարձր կամք և քաղաքական գիտակցություն»,- 168․am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Այն բոլոր երկրները, որտեղ պանդեմիայով պայմանավորված հայտարարվել է արտակարգ դրություն, պետությունը ձեռնարկում է արտակարգ միջոցներ։ Այդ միջոցառումները ենթադրում են սահմանափակումներ, օրինակ՝ տեղաշարժի կամ այլ, որոնք կան նաև Հայաստանում՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո։ Շատ երկրներում՝ Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ և այլն, GPS լոկացիայով տեղորոշելով մարդկանց տեղանքը, միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբացկության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«ԱԺ նախագահն ավելի քան ժամ առաջ հայտարարեց, որ 21։30-ից հետո սկսվելու է ԱԺ արտահերթ նիստը, և ընդդիմությունը կրկին չկա։ Սա լավագույն ապացույցն է, որ այն հայտարարությունները, որ արվում էին 3 ժամ առաջ՝ առ այն, որ ընդդիմությունն այստեղ չէ, որովհետև իրենց ուշ են զգուշացրել, ընդամենը շոու էր»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
««Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից թվով 10-ը գտնվում են Արցախի Հանրապետությունում՝ իրականացնում են դիտորդական առաքելություն։ Այսօր բացակայած պատգամավորների մի մասը եղել են հիվանդ, մի մասը գտնվում են խոցելի խմբում։ Ցավոք, անհրաժեշտություն է առաջացել, որ նրանցից մի քանիսը ներկա գտնվեն և սրանով է պայմանավորված եղել առաջին հատվածի չեղարկումը»ö
ԱԺ-ն այսօր դարձյալ արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում ընգրկված են նույն հարցերը, ինչ առավոտյան տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ընդգրկված հարցերից առաջինը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերին է վերաբերում, որն այսօր չէր ընդունվել ԱԺ կողմից։
«Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում էին, որ ոստիկաններն ու բուժաշխատողները չեն հասցնում, մեր կողմից հնչեց առաջարկ՝ դանդաղեցնելու այդ գործընթացը որպեսզի մեր բուժհամակարգը չպարալիզացվի։ Ըստ էության, ընդդիմությունն այսօր իր նման կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որպեսզի բուժհամակարգը պարալիզացվի»,- ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությունից հետո հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Ինչ վերաբերում է ժողովրդավարության վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների մտահոգություններին, նա ասաց․ «Մի հատ էդ ասողներին նայեք․ որ իրենց թողես՝ իրենք փոքր դիկտատորներ են իրենց տեղերում։ Ասենք, հերիք է, էլի, նման բաներ խոսել»։
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց, որ որևէ մեկը չի վիճարկում, որ պետությանն անհրաժեշտ են գործուն իրավական մեխանիզմներ, որոնք կանկրետ իրավիճակում կապահովեն անհրաժեշտ ճկունություն և արձագանքման օպերատիվություն։ Բայց դա, ըստ պատգամավորի՝ չի նշանակում, թե վարակի կանխարգելման և դրա տարածման դեմ պայքարի գործընթացները պետք է ստիպեն մոռանալ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների մասին։
«Դուք չեք էլ պատկերացնի, թե մենք այսօր ինչքան կցանկանայինք չսահմանափակել մեր քաղաքացիների ազատ տեղաշարժի, խոսքի ազատության, հավաքների ազատության, անձնական տվյալների գաղտնիության, աշխատանքային իրավունքները»,- այսօր ԱԺ արտահեր նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
«Հարգելի գործընկերներ, ես զարմանում եմ, թե ինչ ջանասիրությամբ եք այստեղ փորձում հիմնավորել այս խայտառակ օրենսդրական նախաձեռնությունը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով՝ կառավարությունը մերժել է «Իմ քայլը» խմբակցության առաջարկների մեծ մասը, բայց նրանք փորձում են հիմնավորել, թե նախագիծը լավն է։
«Պարոն Գորգիսյան, եթե այս կառավարությունը կամ մեր իշխանությունը վերահսկողություն մտցնելու խնդիր ունենար, ապա դա շատ շուտվանից արած կլիներ։ Սա այն իշխանությունն է, որն ապահովում է քաղաքացիների լիակատար ազատությունները»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Բերված նախագիծը որևէ կերպ չի երաշխավորում, որ մենք կյանքեր ենք փրկելու։ Հեռախոսի միջոցով մարդու շփման շրջանակը մեզ չի տալու այն մարդկանց ցուցակը, ում հետ ֆիզիկապես մարդը շփվել է»,-այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Երեկ հետևել եմ սոցցանցերի քննարկումներին և կարելի է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավունքներին ու ազատություններին, և ուրախալի փաստ է, որ պատրաստ չեն զիջել որևէ իրավունք և ազատություն, եթե պատշաճ բացատրություններ չեն ներկայացվում, թե ինչու է անհրաժեշտ թեկուզ համաճարակի հիմքում թեկուզ արտակարգ դրության ընթացքում այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակել»: