Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին համավարակի ընթացքում իրականացրել և շարունակում է իրականացնել աջակցության տարբեր ծրագրեր: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ համավարակի առաջին իսկ օրերից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ձեռնամուխ եղավ տարբեր աջակցության ծրագրերի իրականացման սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտներում:
ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանն օրերս դիմել էր ՀՀ նախագահին, Վարչապետին, ԱԺ նախագահին և Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու առաջարկություններով:
«Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի հրավիրվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«ԷրԷմ» ՍՊԸ փաստաբան Ժիրայր Սաֆարյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ հացահատիկի ներկրմամբ զբաղվող ընկերության համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվում Բագրատաշենի անցակետում։
Միշտ կա որոշակի խնդիր, որի շուրջ պետք է համախմբվել և այդ խնդրի դեմ պայքարել: Դա վտանգավոր թեզ է, որ չի կարելի գնահատել իշխանություններին, որովհետև մենք գտնվում ենք նեղ վիճակում, խնդիրների մեջ ենք: Քննադատությունը եղած խնդիրների վերհանումն ու այլընտրանքային լուծումներ առաջարկելն է: Եթե ընդդիմությունը չի սկսում նշել ընդդիմության թույլ տված սխալները, չի սկսում քննադատել և չի ստիպում իշխանությանը վերանայել մոտեցումները, ստացվում է այնպես, որ մենք վատություն կանենք պետությանը, լավություն՝ իշխանություններին: Կարող է այսօր պատերազմ լինել կորոնավիրուսի դեմ, վաղը պատերազմ՝ աղքատության դեմ, կամ քաղցկեղի դեմ: Միշտ կա որևէ հարց, որի վերաբերյալ կարելի է ասել, թե չի կարելի քննադատել. ո՛չ, քննադատել միշտ կարելի է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ երեկ շատ լուրջ խոսակցություն է ունեցել ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի հետ։
«Կա այդպիսի ցուցանիշ՝ թեստերի դրական տոկոս, այսինքն՝ այս ընթացքում անցկացված թեստերի քանի տոկոսն է եղել դրական, և ինչքան բարձր է այդ տոկոսը, այդքան շատ ունենք թերագրանցում, որովհետև եթե դիտարկենք այն երկրները, որտեղ թեստավորումը եղել է շատ լայն, ապա կտեսնենք, որ այնտեղ մեկ դրական թեստի դիմաց եղել է 30-100 կամ նույնիսկ ավելի բացասական թեստ: Վրաստանում ունենք 73 բացասական՝ 1 դրականի դիմաց, Հայաստանում մենք ունենք մոտ 5 բացասական՝ 1 դրականի դիմաց, իսկ վերջին օրերին՝ մոտ 2.5: Սա նշանակում է, որ թերագրանցումը շատ մեծ է, և ըստ այդմ՝ մենք իմանում ենք 500 դեպքի մասին, իսկ իրականում նոր դեպքերի թիվը մոտավորապես 5500 է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Հրանտ Միքայելյանը:
Հանրային կառավարման մասնագետ Սիրանուշ Սերոբյանի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, կորոնավիրուսով վարակվածների թվի աճի, նման իրավիճակի պատասխանատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է՝ իր վարչակազմի հետ:
«Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է, ընդ որում՝ որևէ ախտանշան չեմ ունեցել, պարազապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել և թեստը դրական դուրս եկավ։ Ընդ որում՝ դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով և ամբողջ ընտանիքով, փաստորեն, դրական արդյունք ունենք, այսինքն՝ վարակված ենք կորոնավիրուսով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ ընտանիքով որևէ ախտանշան չունեն։
«Որոշ կետեր կառավարությունն իր այս կամ այն միջոցառումներում օգտագործել է, բայց գործնական համագործակցություն մեր պարետատունը չի ընդունում: Համավարակը չստեղծեց մի այնպիսի իրավիճակ, որի ընթացքում կառավարությունը ոչ խորհրդարանական, անգամ՝ խորհրդարանական ուժերի հետ համագործակցային դաշտ ձևավորի: Երբ որևէ հիմնարկ, ինչպիսին պարետատունն է կամ Առողջապահության նախարարությունը, կարծում է, որ ինքը կաճառն է իմաստնության, և մյուսները քննադատում են, որովհետև նրանք ընդամենն իշխանության են ուզում գալ, միշտ ձևավորվում է այսպիսի տեղապտույտ: Ինչո՞ւ մարդիկ պատասխան չեն տալիս այն օրենքների համար, որոնք ընդունվեցին և շատ ցածր ՕԳԳ ունեն»:
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իրավական իշխանություն ունի, բայց փաստացի իշխանություն չունի: Տեսեք՝ վարչապետի իշխանությունը հիմնված է եղել այն մարդկանց վրա, ովքեր պետք է վարչապետի առաջին իսկ լայվի ժամանակ դուրս գային փողոց: 2019թ. մայիսին, երբ վարչապետը կոչ արեց դուրս գալ փողոց, իր կոչին 1000 հոգի անսաց, որի կեսն իր քաղաքական թիմի ներկայացուցիչներ էին: Այսինքն՝ վարչապետի կոչով փողոց դուրս եկավ ընդամենը 600 մարդ:
«Հիմա էլ դա կա՝ էլի լուրջ չենք ընդունում, ինչպես 2 տարի առաջ, երբ միայն ոգևորությունը կար, որ, եթե մեկը գնաց՝ ով եկավ՝ լավ կլինի: Չէ՞ որ դա մանկական մոտեցում է: Այն ժամանակ, իհարկե, շատ աշխատեց ամբոխի հոգեբանությունը, իսկ ինչ վերաբերում է ներկային, ես զգում եմ մի բան, որը ցավալի է՝ ես սեփական ժողովրդի նկատմամբ հարգանք չեմ տեսնում: Եթե դու սիրում ու հարգում ես քո ազգը, ինչո՞ւ ես նրան ցավ պատճառում. ցավ պատճառել չէ՞՝ ինչ-որ խոստումներ տալ և չկատարել: Դժվար է, չէ՞, ազգի համար: Շատերը, որոնք արդեն որերորդ անգամ գնացին և հավատացին, իրենք հիմա շատ ավելի ծանր վիճակում են, և չի բացառվում, որ հենց դա էլ նպաստում է նրան, որ հիմա չեն հավատում: Երկու տարի առաջ հավատացին՝ տեսան՝ ինչ եղավ, հիմա էլ չեն հավատում»,- ի պատասխան՝ ասաց նա:
Նախկինում երբեք, կրկնում եմ՝ երբեք, նման բան տեղի չէր ունեցել, մեր երկրի ավիացիոն վարկն իջավ պլինտուսից ցածր մակարդակի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հստակ չպարզաբանվեց՝ ինչու այդպես եղավ, որովհետև արագ դա տեղավորեցին երկրի ազգային անվտանգության թեմաների մեջ, որպեսզի ոչ ոք չիմանա՝ ինչ թերություններ են արձանագրվել, ով է մեղավոր դրանց համար… չնայած նախկին ՔԱԿ պետերից մեկը նման խոսք էր անընդհատ օգտագործում՝ и козе понятно… Ինչ քայլեր են ձեռնարկվում՝ ոչ ոք հստակ չգիտի, ՔԱԿ-ին գրելը և պատասխան ակնկալելը նույնն է, որ սառույցի վրա գրես:
«Այդ պատճառով՝ ովքեր չէին կարող վճարել կամ ովքեր լավատես չէին, հեռանկարներ չունեին, որոշեցին լուծարվել կամ դադարեցնել գործունեությունը և հանձնել տարածքները։ Մի մասը, ովքեր դեռ փորձում են պայքարել, որոշ ժամանակ իրենց գործունեությունը պահպանել, փորձում են վերապրոֆիլավորվել։ Այսինքն՝ եթե իրենք նախկինում զբաղվել են միայն արտագնա տուրիզմով, հիմա փորձում են զբաղվել ներքինով։ Ներգնա տուրիզմն էլ առայժմ չի կարող զարգանալ, մինչև արտաքին սահմանները չբացվեն, մենք դեռ դրսից չենք կարող մարդկանց ընդունել, մնում է բավարարվել ներքին տուրիզմով։ Բայց դա էլ հարցի լուծում չէ, իհարկե, որովհետև մենք ընդամենը 3 միլիոն մարդ ենք, և եթե նույնիսկ օֆիսների մի մասը սկսի ներքին տուրիզմով զբաղվել, միևնույն է, դա բավարար շահութաբերություն չի ունենալու, և շուկայում որոշակի պահի լճացում է լինելու»։
«Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը համարում եմ բնավ ոչ արդյունավետ և ոչ այնքան կազմակերպված, քանի որ որոշում և օրենք ընդունելը մի բան է, դրանց կիրարկմանը հետևելը և վերահսկողություն իրականացնելը՝ մեկ այլ բան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։
Գյուղատնտեսության մեջ գիտելիքը բազմաթիվ խնդիրներից մեկն է, բայց ոչ այս օրհասական պահի ամենակարևոր խնդիրը: Գիտելիքի պակասը միշտ էլ զգացվում է, և ոչ միայն՝ գյուղատնտեսության ոլորտում, այլ՝ բոլոր բնագավառներում: Այսօր շատ գերատեսչությունների ղեկավարներ, երկրորդ-երրորդ դեմքեր՝ ոչ միայն կառավարման փորձի, այլև՝ գիտելիքի պակաս ունեն: Ասել՝ գիտելիքը գյուղատնտեսության ամենաառաջնային խնդիրն է, թույլ տվեք համաձայնել վարչապետի հետ այնքանով, որ խնդիրներից մեկը կարող է լինել: Գյուղատնտեսության մեջ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջացել են շատ վաղուց, և խնդիրներ, որոնք առաջանում են ամեն պահի:
Բնապահպան Կարինե Դանիելյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ վերաբերմունքը կենսաբազմազանության նկատմամբ կարևոր է․ «Այստեղ և՛ բարոյական կողմը կա, և՛ էկոլոգիական կողմը կա, այնպես որ, ես դեմ չեմ այդ երևույթին։ Բայց ինձ, գիտե՞ք՝ ինչն է անհանգստացնում՝ երեկ հայտարարություն եղավ, որ մոլորակի մագնիսական դաշտը քայլ առ քայլ փոքրանում, կրճատվում է։ Ես անընդհատ խոսում եմ, որ այս վիրուսից հետո հաջորդ հարվածը պետք է գա, եթե այսպես շարունակենք մեր վերաբերմունքը մոլորակի նկատմամբ, Աստված մի արասցե, եթե այդ հարվածը եղավ, որովհետև դա նշանակում է՝ ամեն ինչ փոխվում է մոլորակի վրա։ Առաջին հերթին՝ մարդկության կապը մոլորակի հետ կխաթարվի, դա ուղղակի հիմքից կտրել է նշանակում։ Մեր ամբողջ տեխնիկան կապված է այդ դաշտի հետ։ Պատկերացնո՞ւմ եք, եթե իրոք այդ դաշտը լրջորեն սկսի փոխվել։ Իհարկե, մրցույթի մասով՝ մեկը մյուսին չի խանգարում, և՛-և՛ պետք է լինի»։
«Գյուղացին չգիտի՞, որ լավ սորտի լոլիկը լավ բերք է տալիս․ շատ լավ գիտի, կարող է անունը մի տառասխալով իմանալ, բայց հաստատ բոլորիցս լավ գիտի, ինքը մշակելու ընթացքում ուժեղ փորձ է ձեռք բերել։ Այսօր մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ով հասկանա-չհասկանա՝ գյուղատնտեսությունից խոսում է։ Ի՞նչ է նշանակում՝ գյուղացին չի կարողանում մշակել․ գյուղացին չի կարողանում մշակել, որովհետև պարտքերի տակ թաղված է, ջուրը ժամանակին չեն տալիս, մատչելի գներով պարարտանյութ չկա, թունաքիմիկատները որակական խնդիրներ ունեն։ Սա պետության գործառույթն է, գյուղացին ի՞նչ անի»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում շրջայցից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պետք է մտածողություն փոխվի գյուղատնտեսության մեջ, հողի մշակման կուլտուրան մեր երկրում պետք է փոխվի։ «Մենք գյուղատնտեսության մեջ ունենք մի պրոբլեմ՝ գիտելիք։ Այսօրվա իմ շրջայցն էլ ավելի ամրապնդեց իմ հետևությունը։ Ուրախալի է, որ մեր շատ գյուղացիներ արդեն ընդունում են սա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հանդիպումից հանդիպում ինչ էի մտածում՝ հարցեր կան, որոնցով կզբաղվենք իհարկե, բայց ես մտածում էի, որ, եթե այդ հարցերը լուծվեն, դա հարց չի լուծելու, որովհետև մի տարի բերքը ավելի շատ է լինելու, քան պետք է, դրա արդյունքում բերքի գինն այնքան է ընկնելու, որ գյուղացին եկամուտ չի ունենալու։ Մի տարի կարկուտ է լինելու, մի տարի անձրևը շատ է լինելու, մի տարի քիչ է լինելու։ Հարցն այն է՝ ո՞րն է այս հարցի լուծումը։ Իմ ընկալումն այն է, որ պետք է մտածողություն փոխվի գյուղատնտեսության մեջ։ Որովհետև այսօր այն ջուրը, որն օգտագործվում է այս դաշտերում, կարելի է տասն անգամ շատ հող մշակել և տասն անգամ շատ բերք ստանալ»։
Հանրային խորհրդի այսօրվա առցանց նիստում հարց բարձրացվեց այն մասին, որ այս օրերին պոլիկլինիկաներից, հիվանդանոցներից ծնողներին զանգահարում են և ասում, որ երեխաներին տանեն ընթացիկ պատվաստումների, արդյո՞ք այս համաճարակային իրավիճակում նպատակահարմար է իրականացնել պատվաստումները։
«Կրկնավարակի դեպք մենք չենք արձանագրել, և համաշխարհային ակադեմիական հանրույթը աստիճանաբար հակվում է այն մտքին, որ կրկնավարակները կարճ ժամանակում հնարավոր չեն, և մարդը երկրորդ անգամ, առնվազն, մոտակա մի քանի ամիսներին չի կարող վարակվել կորոնավիրուսով։ Իհարկե, դա չի նշանակում, որ 2-3 տարի հետո չես վարակվի, որովհետև ընդհանրապես սուր շնչառական վարակները՝ վիրուսներով պայմանավորված, երկարատև իմունիտետ չեն առաջացնում, այդ թվում նաև՝ այլ կորոնավիրուսները, որոնք շրջանառվում են սեզոնի ժամանակ»,- այսօր Հանրային խորհրդի առցանց նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Հանրային խորհրդի առցանց նիստում ասաց, որ դիմակ կարելի է կրել միշտ և դա դարձնել վարքագիծ․ «Դիմակներ կրելու պարտադրանքը հիմնականում նրա համար է, որ և՛ անհատական դեպքերում վարակը կանխարգելես, և՛ ընդհանրապես կանխարգելես։ Պետությունները, որ դրել են այդ պահանջը, ունեցել են ընդհանուր անկում, որովհետև բոլորը սկսել են կրել։ Ես բացատրել եմ, թե ինչու եմ ժամանակին ասել՝ իմաստ չկա դրսում դիմակ կրել, քանի որ այն ժամանակ ավելի մեծ էր դիմակների դեֆիցիտը և անհրաժեշտություն կար դրանք ապահովել բուժաշխատողներին»։
«Դիմակները պետք է պատշաճ կրել, պետք է ժամանակին փոխել, և այլն, բայց պետությունը չի կարող նման ստուգողական ֆունկցիա կատարել, օրինակ՝ դու քանի՞ ժամ ես կրել, արդյոք դա երեկվա քո դիմա՞կն է, թե՞ այսօրվա դիմակն է։ Բայց դիմակների տոտալ կրումը հիվանդացության և հիվանդության տարածման ընդհանուր իջեցում է ապահովում»,- այսօր Հանրային խորհրդի նիստում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ Վրաստանում կա նաև մեթոդաբանության տարբերություն՝ այն քաղաքացիների, որոնք ընդհանրապես թեստավորվում են․ «Կա նաև մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք իրենք հաշվարկում են՝ որպես թեստ։ Ես 100 տոկոս, իհարկե, ինֆորմացիա չունեմ և դա չեմ համարում մեր առաջնային նպատակը, բայց հնարավոր է, որ, օրինակ՝ Վրաստանի արած 40 հազար թեստերը PCR թեստեր չլինեն, այլ լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի և վստահելի չեն։ Երկրորդը՝ այն քաղաքացիներն են, որոնք թեստավորվում են՝ ըստ ցուցումների, օրինակ՝ արդյո՞ք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները, որոնք, հնարավոր է՝ ունենային կորոնավիրուսային վարակ, բայց տանեին շատ թեթև, ինչպես հիմա մենք էլ ենք գնում դրան, ընդհանրապես թեստավորվել են, թե՞ ասել են՝ հարգելի քաղաքացի, դու ունես թեթև հարբուխ, մնա տանը և լավացիր։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ և չեմ էլ ուզում ունենալ, դա մեր խնդիրը չէ»։
«Հայտնի չէ՝ երբ է այս ամենը վերջանալու, և մենք պետք է երկար պատրաստվենք այս վարակի տարածման օղակները կոտրելուն։ Այնքան երկար, քանի դեռ կամ բոլորը չեն վարակվել և լավացել, իհարկե, անխուսափելի մահերով, կամ չունենք ուղիղ ազդող դեղամիջոց, որը, դժբախտաբար, նույնիսկ հորիզոնում չի երևում, կամ պատվաստանյութ, որը կլինի փրկություն, բայց մոտակա 1-2 տարում պատվաստանյութ ունենալու հույսերը շատ փոքր են»,- Հանրային խորհրդի առցանց նիստում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք այս պահին ունենք 202 ինտենսիվ թերապիայի մահճակալ մեր մոբիլիզացված հիվանդանոցներում, որից զբաղված է 152-ը»,- Հանրային խորհրդի առցանց նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանը։
Երեկ կառավարության դիմաց ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ոլորտը վերագործարկելու պահանջով: Ակցիային մասնակցում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, որին և ևս մի քանի անձանց ոստիկանները բերման էին ենթարկել: Ոստիկանությունից նշել էին, թե ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով:
Խնդիրը սկսվեց այն պահին, երբ կարևոր ժամանակահատված բաց թողեցինք, այսինքն՝ ուշ ձեռնարկվեցին գործողությունները: Սա շատ կարևոր է, և ընդհանրապես, ոչ միայն այս կորոնավիրուսի պայմաններում, այլ ընդհանրապես, վերջին տարում մեր երկրում հաճախ ճիշտ ժամանակահատված ընտրելու խնդիր է առաջանում: Դա հենց հետհեղափոխական շրջանից տեղի ունեցավ, պայմանական անվանենք՝ հեղափոխություն, բայց ես կասեի՝ իշխանափոխություն, որովհետև հեղափոխությունը կոմպլեքս երևույթ է, իր մեջ պարունակում է տարբեր գործառույթներ, որոնք մինչ այժմ իրականացված չեն: Այդ իսկ պատճառով ես կանվանեմ իշխանափոխություն: