«Եթե Նիկոլ Փաշինյանը աստվածավախ լիներ, գոնե իր հոգևոր պետին՝ Կաթողիկոսին տեղյակ կպահեր». Տեր Շահե քահանա Հայրապետյան

«Մենք այստեղ ենք նրա համար, որ, եթե որևէ գործ ենք անում, իմաստությամբ հասնենք տեղ, և այդ տեղը այն իղձն է, որ հայ եկեղեցին դարերով մշակել է: Փառք Աստծո, մենք պետականություն ունենք՝ լավն է, վատն է, և այլն, բայց եթե այն գնալու է՝ առանց ցնցումների գնա, և գա այն իմաստուն թագավորը, որը կսիրի իր ժողովրդին և կվախենա Աստծուց, որ պատահական ստորագրություններ չդնի որևէ տեղ»,- հանրահավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց Տեր Շահե քահանա Հայրապետյանը՝ ընդգծելով՝ եթե Նիկոլ Փաշինյանը աստվածավախ լիներ, գոնե իր հոգևոր պետին՝ Կաթողիկոսին տեղյակ կպահեր:

«Եթե ինքը միայնակ է գնում, ուրեմն՝ սանձարձակ, անձնասեր հակումներ ունի, որը ես չեմ կարող մեկնաբանել կամ դատել, հասարակությունն արդեն խոսում է այդ մասին»,- ասաց նա:

Քահանան ընդգծեց, որ, երբ Վեհափառն ասում է՝ ժողովրդի առաջ պետք է պատասխան տան, դա վկայում է, որ առանց Վեհապետի, առանց նախագահի, երկու երեք հոգով նստել են՝ ժողովրդի ճակատագիր են որոշել:

Հանրահավաքին մասնակցում են մի խումբ հոգևորականներ:

Տեսանյութեր

Լրահոս