«Մենք ունենք հարցի լուծման երկու ճանապարհ». Իշխան Սաղաթելյան

«Մենք ունենք հարցի լուծման երկու ճանապարհ. Մեկը, որ վարչապետը հենց հիմա պատրաստի իր հրաժարականի տեքստը և հեռանա: Այն մարդը, ով կառավարության շենքում նստած ստորագրեց կապիտուլյացիայի խայտառակ պայմանագիրը, այս պահին այս շենքում չէ, հայտնի չէ նրա գտնվելու տեղը: Ինչ-որ պադվալներից ղեկավարում է մեր ոստիկանությանը, ԱԱԾ-ին: Մեզ թաքնված ղեկավար պետք չէ»,- կառավարության դիմաց հայտարարեց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իր հրաժարականի տեքստը կառավարության պատշգամբից կարդա և դուրս գա: Այդ պահին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Դեսպանատան պադվալից դուրս գա (Նիկոլ Փաշինյանը.- Ռ.Մ.):

Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս, ԱԺ-ն պետք է առաջիկա ժամերին հրավիրի արտահերթ նիստ և լուծի վարչապետի պաշտոնանկության հարցը. «Նման նախաձեռնությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես եկել է»:

Նա հավաքի մասնակիցներին առաջարկեց գնալ ԱԺ և պահանջել հրատապ նիստ:

Տեսանյութեր

Լրահոս