Գևորգ Կոստանյան. Աշխատանքից ազատվել են նաև ազնիվ մարդիկ

Մի քանի ամիսների ընթացքում մոտ 80 դատախազ ազատվել է պաշտոնից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ, ցավոք սրտի, մի շարք շատ պրոֆեսիոնալ դատախազներ ևս ազատվել են աշխատանքից  Ըստ Գ. Կոստանյանի՝ գործ ունենք դատախազական համակարգում սերնդափոխության հետ, որն ունեցել է նաև իր հատկապես դրական արդյունքը:
Գևորգ Կոստնայնանն ասաց, որ դատախազական համակարգ են մտել գիտելիքներով հարուստ անձինք, ընդ որում՝ նրանց առջև դրվել են պրոֆեսիոնալության, անկաշառության, ապաքաղաքականացվածության պահանջներ, ինչը ևս կարող է աշխատանքից ազատման պատճառ լինել: Ըստ Գ. Կոստանյանի՝ աշխատանքից ազատվել են նաև ազնիվ մարդիկ, որոնք կարող էին ունենալ սոցիալական, անձնական, տնտեսական բնույթի խնդիրներով:

 

Տեսանյութեր

Լրահոս