«Հարսնաքարի» գործով ամբաստանյալի հոր կարծիքով՝ «իրավական համակարգը լրիվ պեշկա ֆիգուրաներ են» (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով վճիռը, որով 6 ամբաստանյալները դատապարտվել էին 14 տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի:
Դատարանի որոշման հրապարակումից հետո՝ գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանի հայրը՝ Յաշա Խաչատրյանը, իր բողոքն արտահայտեց դատարանի որոշումից: Նրա խոսքով՝ որդին, արդեն երկու տարի է, կալանքի տակ է, այն դեպքում, երբ, ինչպես ինքն է ասում, իր որդին անմեղ է. «Անմեղ մարդուն ինչպե՞ս են 12 տարի տալիս»: «Ինչի՞ համար իմ տղան պետք է քավության նոխազ դառնա: Ինչի՞ համար արեցին այդ բանը»,- ասաց ամբաստանյալի հայրը՝ ավելացնելով, որ Հայաստանում դատարանները «մի մարդու թելադրանք են կատարում»: «Իրավական համակարգը լրիվ պեշկա ֆիգուրաներ են: Ինչպե՞ս կանգնես ու ասես՝ պարոն Սարգսյան, քո երկիրն է, մենք քեզ ձայն ենք տվել, ընտրել ենք ձեզ, նախագահ եք, ասե՛ք՝ ի՞նչ եք անում, ինչո՞ւ են անմեղ մարդուն դատում…»,- զայրացած ասում էր նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: