Արցախում հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի գործով մեղադրյալը կալանավորվել է

Հուլիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Գևորգ Ավագյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրնսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն (պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:) Նա կալանավորվել է:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հուլիսի 18-ին ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031