Ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալի համար շտապօգնություն էր հրավիրվել. դատական նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ֆինանսական բուրգի գործով դատական նիստը: Դատական նիստը սկսվելուց առաջ ամբաստնյալ Արթուր Անդրեասյանի համար շտապօգնություն էր հրավիրվել, ամբաստանյալը գանգատվել էր գլխացավերից: Դատարանում ամբաստանյալը հայտնեց, որ «բժժած է». «Գլխացավս չի թողնում…»։

Ամբաստանյալի պաշտպան Մնացական Սարգսյանն էլ ասաց, որ Ա. Անդրեասյանին անալգին-դիմեդրոլ է ներարկվել: «Գտնում եմ, որ այս պայմաններում հնարավոր չէ դատական նիստը շարունակել»,- ասաց պաշտպանը՝ խնդրելով դատական նիստը հետաձգել և նշանակել մեկ այլ օր: Դատարանը հետաձգեց դատական նիստը՝ հաջորդը նշանակելով հուլիսի 30-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031