«Տարոն ջան, դիմում եմ քեզ». դատարանում Շանթ Հարությունյանը դիմեց Տարոն Մարգարյանին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում Շանթ Հարությունյանը հրաժարվեց պաշտպանից՝ նշելով, որ ինքնուրույն կիրականացնի իր պաշտպանությունը: Դատարանում պաշտպանից՝ Ինեսսա Պետրոսյանից հրաժարվեց նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նրա պաշտպանությունը կիրականացնի Արա Զաքարյանը: «Ես ու Շանթն իրար կպաշտպանենք»,- Ինեսսա Պետրոսյանից հրաժարվեց նաև ամբաստանյալ Վարդան Վարդանյանը:

Դատարանում հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Շանթ Հարությունյանը՝ նշելով, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ազգի դավաճաններին, իսկ հասարակությունը հետևում է հայրենիքի վաճառքին:  «Ախ դեմքերը բութ են այնպես, կարծես շինված են տապարից»,- Եղիշե Չարենցի բանաստեղծության տողերը հիշեց Շանթ Հարությունյանը:  Նա նշեց, որ ազնիվ մարդկանց այսօր հռչակում են  ազգի դավաճան:

Շանթ Հարությունյանը նշեց, որ իրեն նժդեհական հորջորջող կուսակցություննա այսօր տեղադրում է  Անաստատ Միկոյանի արձանը: «Տարոն ջան, դիմում եմ քեզ»,- դիմելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Շանթ Հարությունյանն ասաց, որ նրա հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը հակասովետական անձ է եղել: Նա ասաց, որ ԿԳԲ-ն կես ճամփին չի կանգնում, պատահական չէ, որ Տ. Մարգարյանին ստիպել են կանգնեցնել հենց Միկոյանի արձանը, ով խոսել է նրա հակասովետական  հորը դավաճանած որդու մասին: «Խնդրում եմ մի դարձիր հորդ դավաճանած ոդին»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս