«Մլիցեք են, ծեծեք». դատարանում ցուցմունք է տալիս նոյեմբերի 5-ի գործով տուժող ճանաչված ոստիկանը

Երևանի Կենտրոն  և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում այսօր ցուցմունք տվեց գործով տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանը: Նա Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 4-րդ հատուկ գումարտակի հրամանատարն է: Դատարանում որպես տուժող ներգրավված ոստիկան Գեղամ Խաչատրյանը հայտնեց, որ մինչև միջադեպն ամբաստանյալներից որևէ մեկին չի ճանաչել, ծառայության ընթացքում առնչվել է միայն Շանթ Հարությունյանի հետ:

Նա պատմեց, որ 2013թ. նոյեմբերի 1-5-ը Շանթ Հարությունյանը և նրա համախոհները նստացույց են իրականացրել Ազատության հրապարակում: Նոյեմբերի 5-ին ծառայակիցներն իրեն տեղեկացրել են, որ ժամը 17:00-ին Շանթ Հարությունյանը պատրաստվում է երթ իրականացնել: Նրա խոսքով՝ հասարակական կարգը պահպանելու և երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով իր ծառայողների մի մասը հավաքվել է Բայրոնի փողոցում, մյուս մասը՝ Ազատության հրապարակի ծառայողական մուտքի մոտ: Գեղամ Խաչատրյանն ասաց, որ երբ Շանթ Հարությունյանն ու նրա համախոհնեը մոտեցել են ծառայողական մուտքին, ինքը նկատել է, որ նրանց ձեռքին փայտե մահակներ կան, նյութեր, իր մտքով չէր էլ անցնում՝ ինչեր կարող են լինել այդ նյութերը, մասնակիցները Գայ Ֆոքսի դիմակներ են կրել: Ապա ինքը լսել է, որ Շանթ Հարությունյանն ուզեցել է երթ կազմակերպել դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր:

ԸստԳեղամԽաչատրյանի՝ապաՇանթՀարությունյանըդուրսէեկելՄաշտոցիպողոտայիերթևեկելիմաս. «Ես եմմիջամտում, մոտենումեմՇանթՀարությունյանին՝փորձելովբացատրել, ասել, որպեսզինադուրսգաերթևեկելիմասից, բայցնրահետմիասինարդենհամախոհներնէլէինդուրսեկելերթևեկելիմաս: ՇանթՀարությունյանինմոտենալունպեսնա սկսեցփայտովինձհրել՝ չլսելովինձ, չենթարկվելովիմօրինականպահանջներին: Փայտըբռնելով՝եսփորձեցիայնպեսանել, որպեսզինաչհարվածի, սակայնայդպահինինձէմոտենումզինվորականարտահագուստովմիտղամարդ, որըսկսեցինձհրել, այսինքն՝ՇանթՀարությունյանիցայնկողմ»: ԳեղամԽաչատրյանիխոսքով՝անձինքչենենթարկվելոստիկաններիօրինականպահանջներին, դուրսչենեկելփողոցիերթևեկելիմասից, ապահնչելենպայթյունները. «Դրանքկուրացնումէինմերաչքերը, շնչառությանվրաէինազդում: Դրանիցհետոարդենսկսվեցխառնաշփոթ, ՇանթՀարությունյաննիրձեռքիեղած  փայտըբարձրացրելէրվերև, ուզումէրհարվածելչգիտեմ՝որոստիկանին, ուշադիրչեմեղել, սակայն, այդամենըտեսնելով, միջամտումէՎարդանԳևորգյանը, որըհանդիսանումէԿենտրոնականիբաժնիպետի՝ծառայությանգծովտեղակալը: ՄոտենալունպեսՇանթՀարությունյանին, փորձելովնրանվնասազերծել, ՎարդանԳևորգյանինենմոտենումմոտավորապես3-4 մասնակիցները և սկսում են հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Տեսնելով այդ ամենը՝ ես եմ միջամտում, բռնելով Շանթ Հարությունյանի ձեռքի փայտը՝ ուզում եմ, որպեսզի վերցնեմ նրա ձեռքից, սակայն իմ հետևի կողմից, այսինքն՝ դիմացովս վազում էր մոտ երեք համախոհներ, որոնք սկսում են հարվածել ինձ: Առաջին հարվածը ես ստացել են սպիտակ կուրտկայով, այսպես ասեմ՝ կարմիր գծերով, տղայից, որը, հետագայում պարզվեց, որ Ավետիս Ավետիսյանն էր: Առաջին հարվածը նա հասցրեց մեջքիս: Երկրորդը հարվածը՝ դա ջինսից տաբատով մի քաղաքացի էր՝ սեռի վերխով, կուրտկան ձեռքը: Երկրորդ հարվածը նա հասցրեց մեջքիս: Հետագայում պարզեցի, որ դա Մկրտիչ Հովհաննիսյանն է, և նա երրորդ անգամ փորձեց հարվածել, հարվածը կպավ ձեռքիս, և ես բռնեցի փայտը, որպեսզի արդեն չթողնեմ էլ հետագա հարվածները հասցնի: Դրանից հետո իմ կողքին կանգնած էր Արա Մարտիրոսյանը, որին մոտեցավ մի տղամարդ՝ օպտիկական ակնոցներով, լիքը կազմվածքով, և հրեց Արա Մարտիրոսյանին, որը կորցրեց իր հավասարակշռությունը: Հետագայում պարզվեց, որ Տիգրան Պետրոսյանն է»:

Գեղամ Խաչատրյանը պատմեց, որ լսել է արտահայտություններ՝ մլիցեք են, ծեծեք: Տուժող ճանաչված ոստիկանն ասաց, որ ձեռքով հրել են իրեն, ապա իրեն վայր են գցել, ինքը զգացել է, որ ծակող ցավ է զգացել աջ կողային հատվածում, վեր է կացել, բռնել այդ անձին և հանձնել ոստիկաններից մեկին՝ բերման ենթարկելու համար: «Զգացել եմ տարբեր ցավեր, քանի որ հարվածները շատ են եղել»,- ասաց տուժող ոստիկանը: Գեղամ Խաչատրյանի խոսքով՝ խառնաշփոթի ընթացքում իրեն բարձրախոսով հարվածել է Շանթ Հարությունյանի որդին՝ ձախ քունքային հատվածին, ինքը դրանից հետո գլխապտույտ է ունեցել, մի պահ կորցրել է գիտակցությունը, բայց  արագ սթափվել է և շարունակել իր ծառայությունը: Ըստ տուժողի՝ ինքը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստտուժողի՝հիվանդանոցումգտնվելուընթացքումիրենայցելելենայլոստիկաններ. «ՀամարյաթեՈստիկանությանհամակարգի90 տոկոսն ինձ այցելել է: Ինձշատհետաքրքիրէր, թեովքերենինձհարվածողները, ովքերենիմգումարտակիտղաներինհարվածողները, անօրինականգործողություններկատարողները: Ելնելովվերոգրյալից՝ ես իմ տղաներից և մնացած այլ ոստիկաններից, որոնց որ չեմ հիշում, պարզեցի տվյալ քաղաքացիների տվյալներն ու անուն-ազգանունները»:

«Հիմա ի՞նչ նպատակով եք զրպարտում ինձ: Ձեզ ո՞վ է պատվեր տվել: Մոսկվայի՞ ԿԳԲ-ն: Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակա՞լ եք դուք»,- Շանթ Հարությունյանիայս հարցը հանվեց դատարանի կողմից: «Ո՞րն էր այդ պահին իրավախախտումը, որ Դուք կանխում էիք, չէ՞ որ Դուք նշում եք, որ խաղաղ երթի մասին էր խոսքը: Ի՞նչ տեղի ունեցավ, որովհետև, ըստ էության, երբ մենք տեսանք կադրերը, առաջինը, ըստ էության, դուք սկսեցիք»,- տուժողից հետաքրքրվեց Ինեսա Պետրոսյանը:

«Հրահրում չի եղել բացարձակապես իմ կողմից: Շանթ Հարությունյանն արդեն դուրս էր եկել երթևեկելի մաս: Կարող եմ ասել, որ Մաշտոցի պողոտան կենսական նշանակություն ունեցող ճանապարհ է, որ փոքր կենտրոնով երթևեկում են մոտավորապես ավտոմեքենաների 60 տոկոսը: Այդ նույն ճանապարհով երթևեկում են թե շտապօգնության մեքենաները ևթե այլ քաղաքացիներ: Այսինքն՝ նա, դուրս գալով երթևեկելի մաս՝ խոչընդոտում էր երթևեկությունը, սահմանափակում էր այլ անձանց սահմանադրական իրավունքները՝ ազատ տեղաշարժվելու,  և չէր ենթարկվում ոստիկանի օրինական պահանջներին»,- ի պատասխան՝ ասաց տուժող ոստիկանը:

Նշենք, որ ոստիկանի պատասխաններից բորբոքվեց Շանթ Հարությունյանը: Դատական նիստն այժմ ընդմիջվել է:

Տեսանյութեր

Լրահոս