Զինվորի մահվան դեպքով որպես կասկածյալ ձերբակալվել է շարքային զինծառայողը

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Գևորգ Արտեմի Ավագյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել:

Ինչպես 168.am-ին փոխանցեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն (պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով):

«Որպես կասկածյալ ձերբակալվել է շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը»,- մեզ հետ զրույցում ասաց Մերի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ այսօր՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031