Նոր մանրամասներ Քարվաճառում դիվերսիայի ժամանակ վիրավորված կնոջ առողջական վիճակից

Քարվաճառում դիվերսիայի ժամանակ վիրավորված Կարինե Դավթյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն՝ դրական տեղաշարժով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նա նշեց, որ հայտնի չէ՝ երբ կինը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ: Ըստ նրա՝ կինը ժամանակ առ ժամանակ գիտակցության գալիս է. «Ցանկալի չէ, որ իրեն արթնացնենք: Իրեն քնեցրած ենք պահում, որպեսզի վերականգնողական պրոցեսն առավել էֆեկտիվ լինի»:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվելէ 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

Տեսանյութեր

Լրահոս