Ավանը, Արաբկիրն ու Աջափնյակը՝ հօգուտ Ր. Հովհաննիսյանի. ինչպես են քվեարկել երևանցիները (գծապատկերներ)

Եթե հանրապետության մասշտաբով նախագահական ընտրությունների արդյունքները նման լինեին Երևանի պատկերին, ապա կլիներ ընտրությունների երկրորդ փուլ։ ԿԸՀ տվյալների համաձայն՝ Երևանի թվով 13 ընտրատարածքներում գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է 208 351 ձայն (46.71%), իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 181 023 ձայն (40.59%)։

13 ընտրատարածքներից երեքում՝ Ավանում (1), Արաբկիրում (4) և Աջափնյակում (6) հաղթել է Ր. Հովհաննիսյանը։

Երևանի արդյունքները՝ ըստ ձայների քանակի և տոկոսների, կարող եք տեսնել ներկայացված գծապատկերներում, որոնք կազմել ենք ԿԸՀ տվյալների հիման վրա։

Ընտրությունների արդյունքները Երևանում՝ ըստ տոկոսների

Yerevan-tokos

 

Ընտրությունների արդյունքները Երևանում՝ ըստ ձայների քանակի

Yerevan-QVE

 

 

 

 

 

Երևանի Ավան համայնքում՝ թիվ 1 ընտրատարածքում, հաղթանակ է տարել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա այստեղ ստացել է 15752 ձայն. Սերժ Սարգսյանի օգտին այստեղ քվեարկել է 15383 ընտրող:

Նոր Նորքում (թիվ 2 ընտրատարածք) հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանը. Այստեղ նրա օգտին է քվեարկել 15498 ընտրող: Րաֆֆի Հովհաննիսյանը նշված ընտրատարածքում ստացել է 14682 ձայն:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում (թիվ 3 ընտրատարածք) հաղթող է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը. նա ստացել է 16496 ձայն: Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 14230 ընտրող:

Արաբկիր վարչական շրջանում (թիվ 4 ընտրատարածք) հաղթանակ է տաևրել Րաֆֆի Հովհաննիսյանը. վերջինս ստացել է 14051 ձայն: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը 13827 ձայն է ստացել:

Դավթաշեն վարչական շրջանում (թիվ 5 ընտրատարածք) ամենաշատ ձայները ստացել է Սերժ Սարգսյանը. նրա օգտին քվեարկել է 15333 ընտրող: Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 14407 ձայն:

Աջափնյակ վարչական շրջանում (թիվ 6 ընտրատարածք) հաղթանակ է տարել Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա օգտին քվեարկել է 14566 ձայն: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է 13392 ձայն:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (թիվ 7 ընտրատարածք) հաղթել է Սերժ Սարգսյանը: Նրա օգտին այստեղ քվեարկել է 17463 ընտրող: Րաֆֆի Հովհաննիսյանը 12955 ձայն է ստացել:

8-րդ ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ) հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանը. նա ստացել է 17426 ձայն: Գրեթե 4000 ձայնի տարբերությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը. նա ստացել է 13843 ձայն:

9-րդ ընտրատարածքում (Կենտրոն, Աջափնյակ) ամենաշատ ձայներ է ստացել գործող նախագահ Սերժ Սարգսյանը. նրա օգտին քվեարկել է 12976 ընտրող: Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրատարածքում ստացել է 11737 ձայն:

Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջաններում (թիվ 10 ընտրատարածք) Սերժ Սարգսյանը հաղթանական է տարել՝ ստանալով 13113 ձայն: Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 11268 ընտրող:

Շենգավիթ, Էրեբունի վարչական շրջաններում (թիվ 11 ընտրատարածք) մոտ 4000 ձայնի առավելությամբ հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանը. նա ստացել է՝ 18117, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 14660 ձայն:

Շենգավիթ, Էրեբունի վարչական շրջաններում (թիվ 12 ընտրատարածք) բավական մեծ տարբերությամբ հաղթել է Սերժ Սարգսյանը. վերջինս ստացել է 18719 ձայն: Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 15017 ընտրող:

Էրեբունի, Նուբարեն վարչական շրջաններում (թիվ 13 ընտրատարածք) մեծ տարբերությամբ հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանը. նա ստացել է՝ 20548, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 13855 ձայն:

Տեսանյութեր

Լրահոս