Ուսանողներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում ԵՊՀ-ի դիմաց

Հանրապետության տարբեր բուհերի ավելի քան 100 ուսանողներ դասադուլ են հայտարարել և այս պահին հավաքվել են Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի առջև։ Նրանք բողոքում են նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած կեղծիքների դեմ և պահանջում են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։

Ուսանողները նշում են, որ իրենք ելույթ են ունենալու դասամիջոցների ընթացքում, որպեսզի չխանգարեն դասապրոցեսը։ Այդուհանդերձ, այս պահին համալսարանից մի դասախոս է իջել և պահանջում է դադարեցնել ակցիան՝ պատճառաբանելով, որ ուսանողները խանգարում են։

Ոստիկանների թիվն այս պահին տարածքում մեծ չէ և նրանք որևէ կերպ չեն միջամտում ակցիային։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս