«Հին դեղ են սրկսել, երեխեքին թունավորել»
168.am-ն արդեն անդրադարձել է քաղաքացի Մնացական Հովհաննիսյանի բողոքին. վերջինս բողոքում էր, որ իր թոռանը` Նարեկ Հովհաննիսյանին, պատվաստել են անորակ պատվաստանյութով, ինչի արդյունքում վերջինիս մոտ առողջական խնդիրներ են առաջացել:
Քաղաքացին մեզ հետ զրույցում պատմեց, որ այժմ երեխան համեմատաբար լավ վիճակում է. «Այն ուռածությունը, որ առաջացել էր, դեռ չի անցել: 3-4 օրը մեկ անգամ տանում ենք Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր՝ սրսկումներ անելու»: Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ նման պրոբլեմներ ունեցող երեխաները շատ-շատ են. «Բժշկուհու կամ մյուս մասնագետների կարծիքն այն է, որ իրենք պրակտիկայում 15 տարի նման բան չեն տեսել: 2012-ին ծնված երեխաներն են հիմնականում հիվանդ: Հասարակ տրամաբանություն է, հին դեղ են սրկսել, երեխեքին թունավորել»:
Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշել էր, որ պատվաստումն անորակ չէ: Երեխայի մոտ առաջացած խնդիրները հետպատվաստումային ռեակցիա է, և վախենալու կարիք չկա: