Նախարարությունները ՄԻՊ-ին դեռ չեն պատասխանել

«Խոսրովի անտառ» արգելոցի աշխատակիցները որոշ ժամանակ առաջ դիմել էին մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Նրանք ներկայացնում էին, որ արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանը ստիպում է որոշ աշխատակիցների ազատման դիմում գրել: 168.am-ի հետ զրույցում ՄԻՊ խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը նշեց, որ դիմումը ստացվել է փետրվարի 5-ին:

«Նրանք դիմել են, որ իրենց նոր տնօրենը սպառնում է, որ իրենց աշխատանքից պետք է հանի, ստիպում է դիմումնր գրել և այլն: Մենք հարցումներ ենք ուղարկել թե բնապահպանության, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ: Դեռևս պատասխան չունենք: Սպասում ենք, տեսնենք՝ ինչ են պատասխանում, որ հետագա մեր քայլերը որոշենք»,- ասաց Նաիրա Կարմիրշալյանը:  Վերջինիս խոսքով՝ հարցումները համապատասխան նախարարություններ ողարկվել են դիմումը ստանալուց մեկ կամ երկու օր անց: Դրանց միջոցով ՄԻՊ գրասենյակը փորձում է որոշակի ինֆորմացիա ստանալ:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին բնապահպանության նախարարությունը մրցույթ էր հայտարարել «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար: «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար: Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 27-ն է: Մրցույթը կանցկացվի մարտի 15-ին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս