Հայրիկյանը հոգեպես հավասարակշռված վիճակում է. հոգեթերապևտ
Պարույր Հայրիկյանը հոգեպես հավասարակշռված է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց սեքսապաթոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Վերջինս չցանկացավ մանրամասնել բոլոր 7 թեկնածուների հեգեկան վիճակը և նշեց, որ նրանցից մի քանիսը շատ հանգիստ են, գիտեն իրենց անելիքները, մյուսները մի փոքր ավելի նևրոտիկ վիճակում են գտնվում:
«Ընդհանուր վերցրած՝ բոլորի մոտ կա ոչ թե նևրոզ հիվանդություն, այլ նևրոտիկ վիճակ: Իրենց շրջապատի այն մարդկանց մոտ, ովքեր զբաղվում են այդ քարոզչությամբ, կարող է նևրոտիկ վիճակ առաջանալ: Ամսի 18-ի երեկոյան ամեն ինչ կհարթվի, կհանդարտվի, կգա իր տեղը: Հնարավոր է, որ եթե մեկը չանցնի՝ կառաջանա նևրոզ»,- ասաց Մարատ Զաքարյանը: Ըստ նրա`Պարույր Հայրիկյանի վրա արված կրակոցները բացասական ազդեցություն են թողել բոլորի վրա, նևրոտիկ վիճակ են առաջացրել հասարակության շրջանում:
Սեքսապաթոլոգ-հոգեթերապևտը նշեց, որ եթե ընտրությունները հետաձգվեին, ապա մարդկանց մոտ կարող էին հոգեբանական խնդիրներ, նույնիսկ նևրոզ հիվանդություն առաջանալ: