Ինչպես են ոստիկանները մաքրում Ապահով Հայաստանի փողոցները (տեսանյութ)

Ոստիկաններն այսօր, բառի ուղիղ իմաստով, մաքրում էին Երևանի Պուշկինի փողոցը, որտեղով, ինչպես հետո պարզվեց, անցնելու էր ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը:

Մոտ 1,5 ժամ առաջ ոստիկանները բարձրախոսներով, սարսափազդու ձայնով Պուշկինի փողոցում կայանած ավտոմեքենաների վարորդներին հորդորում էին դուրս բերել մենքենաները` սպառնալով, որ հակառակ դեպքում՝ դա կանեն «էվակուատորի» միջոցով:

Փողոցի այդ մասում` Պուշկին-Աբովյան խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ ընկած հատվածում է գտնվում հայտնի «Դոլմամա» ռեստորանը, որտեղ, ինչպես հայտնի է, հաճախ են այցելում հայրենի և օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները: Երբ ոստիկանները սկսեցին մաքրել փողոցը, թվում էր, թե այդ պահին «Մոսկվա» կինոթատրոնում նախընտրական հանդիպում անցկացնող Սերժ Սարգսյանը հանդիպումից հետո այցելելու է «Դոլմամա»` ճաշելու, և ոստիկանների գործողությունները նրա և նրան սպասարկող ավտոշարասյան մեքենաների կայանման նպատակով են իրականացվում:

Սակայն 1.5 ժամ անց 168.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ այդ ամբողջ օպերացիան նրա համար էր միայն, որպեսզի Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը ընդամենը 100-150 մետր տարածությունն անցնի ամբողջությամբ դատարկված փողոցում:

Տեսանյութեր

Լրահոս