Հիվանդանոցում մահացած 2-ամյա աղջկա գործը նախաքննության փուլում է

«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2-ամյա Լիա Միսակյանի գործը նախաքննության փուլում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

«Գործը նախաքննության վարույթում է, գնացել է դատաբժշկական փորձաքննության: Առողջապահության նախարարությունը ևս ծանոթ է մանրամասներին: Օրենքն արգելում է տեղեկատվության տարածումը դեպքի կապակցությամբ, քանի դեռ վարույթն ավարտված չէ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանը տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական կենտրոն: Երեխայի հայրը`Գեորգի Միսակյանը, shamshyan.com-ի հետ զրույցում պատմել էր, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո երեխային կաթիլային էին միացրել, և դրանից 2-3 ժամ անց երեխան արդեն լավ էր զգում իրեն: Հունվարի 2-ին, սակայն, երեխայի վիճակը վատացել է, և նույն օրը գիշերը երեխան մահացել է: Երեխայի հայրը համոզված է, որ եթե առաջին իսկ օրվանից երեխան լիներ բժիշկների հսկողության տակ, և ժամանակին քայլեր ձեռնարկվեին և  ամեն ինչ ինքնահոսի չթողնվեր, երեխան ողջ կլիներ:

Դեպքի առիթվ 168.am–ը փորձել էր  զրուցել հիվանդանոցի անձնակազմի հետ, պարզաբանումներ ստանալ բժիշկներից, սակայն կենտրոնում առայժմ չէին ցանկացել խոսել այս մասին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս