Սերժ Սարգսյանի քվեարկած ընտրատեղամասում արտառոց դեպքեր չեն եղել. դիտորդ
Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում «Իրավունքը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդ Լիլիթ Սարգսյանը ատառոց դեպքեր չի նկատել: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ընտրողների ակտիվությունը նորմալ է. «Ընտրատարածքում ամեն ինչ նորմալ է անցնում, ոչ մի արտառոց բան չի եղել, չենք նկատել»:
Դիտորդի խոսքով` տվյալ պահի դրությամբ ընտրատարածքում գրանցված է եղել միայն Սերժ Սագսյանի վստահված անձը: