«Ճնշումներ են եղել բոլոր համալսարաններում, դեկանատների, ռեկտորների, պրոռեկտորների կողմից». դասադուլ հայտարարած ուսանող (տեսանյութեր)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի խումբ ուսանողներ նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով անժամկետ դասադուլ են հայտարարել: Դասադուլի մասնակից, Երևանի պետական տնտեսագիտական  համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանող Տիգրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ ճնշումներ են եղել բոլոր համալսարաններում, դեկանատների, ռեկտորների, պրոռեկտորների կողմից. «Որոշ համալսարաններում արձանագրվել են ուսխորհուրդների կողմից ճնշումներ՝ չնայած այս ամենը մեզ վրա չի ազդում: Տարածվել են լուրեր, որ այն մարդիկ, ովքեր կմասնակցեն դասադուլին, կհեռացվեն ուղղակի համալսարանից: Ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ նման բան չի կարող լինել»:

Ուսանողներից մեկն էլ նշեց, որ որոշ ֆակուլտետների դեկաններ ուսանողներին զգուշացրել են, որ դասադուլին մասնակցելու դեպքում ֆակուլտետի ներսում խնդիրներ կունենան:

Արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց դասադուլի մասնակից ուսանողները հայտարարեցին, որ իրենց տեղեկություններ են հասել այն մասին, որ դասադուլին մասնակցող ուսանողներից մեկին հեռացնելու են համալսարանից: Ուսանողները չցանկացան մանրամասնել՝ ում մասին է խոսքը:

Կարդացեք նաև


Երիտասարդները երթով տեղափոխվում էին տարբեր համալսարաններ. նրանց հանդիպած մարդկանց մի մասը նշում էր, որ նրանց հետ է, մյուս մասը խորհուրդ էր տալիս ցրվել: «Ժառանգություն» կուսակցության Երիտասարդության հարցերով հանձնաժողովի համակարգող Դանիել Իոանեսյանը Տնտեսագիտական համալսարանի մոտ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին էր դիմում, և նշեց, որ խոչընդոտվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Վերջինս էլ նշեց, որ ստիպված է լինելու նրան պատասխանատվության ենթարկել, քանի որ նա օրենք է խախտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս