Սերժ Սարգսյանը «խփեց» Կոտայքի մարզում
Կոտայքի մարզում նախագահական ընտրություններում առաջատարը ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: ԿԸՀ նախնական տվյալներով՝ մարզի 4 ընտրատարածքներում էլ նա ձայների մեծ տարբերությամբ առաջ է անցել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից: Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում ստացել է 83.092 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 44.915:
Ներկայացնում ենք ԿԸՀ նախնական տվյալները՝ ըստ 4 ընտրատարածքների:
Թիվ 25 ընտրատարածքում (Ծաղկաձոր, Հրազդան, Հանքավան, Արտավազ, Մեղրաձոր, Մարմարիկ, Ջրառատ, Աղավնաձոր, Բջնի, Սոլակ, Քաղսի, Լեռնանիստ) առաջատարը ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն է. նա մոտ 1000 ձայնով առաջ է անցել Րաֆֆի Հովհաննիսյանից. Սերժ Սարգսյանն այստեղ ստացել է 20.802, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 10.476 ձայն:
Թիվ 26 ընտրատարածքում (Եղվարդ, Չարենցավան, Նոր Երզնկա, Պռոշյան, Նուռնուս) կրկին մեծ տարբերությամբ հաղթողը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Նշված ընտրատարածքում նրա օգտին է քվեարկել 26.210, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին` 12.354 ընտրող:
Թիվ 27 ընտրատարածքում (Բյուրեղավան, Նոր Հաճն, Գառնի, Ողջաբերդ, Հացավան, Գեղարդ, Գողթ) հաղթանակ է տարել գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ստանալով 22.362 ձայն: Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին այս ընտրատարածքում քվեարկել է 10.827 ընտրող:
Թիվ 28 ընտրատարածքում (Աբովյան, Բալահովիտ, Առինջ, Ձորաղբյուր) ձայների ավելի քիչ տարբերությամբ, բայց կրկին հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանը. այստեղ նա ստացել է 13.718, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 11.258 ձայն: