«Հարսնաքարի» գործով դատական նիստն այսօր չկայացավ

«Հարսնաքարի» գործով դատական նիստն այսօր տեղի չի ունեցել. դատարան չէին ներկայացել տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Վահե Գրիգորյանը:

Թեև վերջիններս դատարանին գրությամբ հայտնել էին, որ հանդիպում են դիտորդական կազմակերպության ներկայցուցիչների հետ, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը նրանց բացակայությունն անհարգելի համարեց. հաջորդ դատական նիստի ընթացքում կքննարկվի վերջիններիս նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը:

Այսօր պլանավորված նիստում նախատեսվում էր շարունակել դատական փորձագետ Գևորգ Գաֆարյանի հարցաքննությունը, որ նախորդ դատական նիստի ընթացքում ընդմիջվել էր աշխատանքային օրվա ավարտի պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին:

Տեսանյութեր

Լրահոս