«Մեռածներին բերել ես ընտրության, որ ի՞նչ անես» (տեսանյութ)
Անժամկետ դասադուլ հայտարարած ուսանողները քիչ առաջ երթով շարժվեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչպես իրենք էին ասում՝ Կենտրոնական ընտրական պատկերասրահ: «Մեռածներին բերել ես ընտրության, որ ի՞նչ անես» և նման տիպի այլ պաստառներով նրանք կոչ արեցին ԿԸՀ-ին չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքերը. «Մենք պահանջում ենք, որ Դուք կատարեք Ձեր աշխատանքըը կամ էլ պատժվեք Ձեր սխալ աշխատանքի պատճառով: Մենք ուզում ենք, որ Դուք չեղյալ հայտարարեք չընտրությունները և անցկացնեք ազատ, արդար ընտրություններ»,- ասաց դասադուլի մասնակից Անի Հարությունյանը: ԿԸՀ-ի դիմաց դասադուլ հայատարած ուսանողները վանկարկում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «Ամոթ, Մուկուչյա՛ն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում