Ամուսինս՝ Էդգարը, 33 տարեկան է: Նա հիմա ծանր վիճակում է և ամեն օրվա հետ ավելի է վատանում: Հասկանո՞ւմ եք, մենք չգիտենք` ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք, որ նրա կյանքը փրկենք:
Գիտե՞ս, հիմա գիշերները Ալենը քնած ժամանակ գալիս, փաթաթվում ա ինձ, գլուխը դնում ա վրաս ու էդպես ինձ փաթաթված քնում ա: Ես երբեք չեմ իմացել, որ ինքը էդպես ա քնում: Հիմա գիշերները, որ էդպես ա անում, արթնանում ու հուզմունքից չեմ կարողանում քնել: Ալկոհոլը ինձ զրկել էր կյանքի ամենահրաշալի զգացողություններից:
Աջակցությունը` մի կողմ, բայց մարդիկ գալիս, սկսում են մեզ հետ խոսել, հետաքրքրվել մեր կյանքով, խնդիրներովգ Այդ մարդկային ջերմության կարիքը մենք շատ ունենք: Երեխաներս օրերով սոված են եղել, բայց որևէ մեկը չի իմացել` ինչ վիճակում ենք, մեր դուռը թակող չի եղել, իսկ հիմա… Շատ հուզված եմ…
Ալենի մոր՝ Նարինեի կյանքում շրջադարձային փոփոխություն է եղել: Նա հիմա նույնիսկ կարողանում է խելամիտ խորհուրդներ տալ այն կանանց, ովքեր չեն կարողանում ձերբազատվել ալկոհոլի և անբարոյական կյանքի ճահճից:
Էմման իր երեք երեխաների հետ ամեն գիշեր աղոթելով` Աստծուց ներելու կարողություն է խնդրում: Իր կյանքը դժոխք դարձրած ամուսնուն ներել է, բայց երեխաների համար անզոր է ներել: 10 տարեկան Նարեկն արտաքուստ անվախ ու քաջ տղայի տպավորություն է թողնում, բայց վախենում է կյանքից, մարդկանցից, մթից, հասակակիցներից:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս՝ ապրիլի 25-28-ը, Մոնակոյում կայանալու է «Art Monaco-Expo» համաշխարհային ցուցահանդես-տոնավաճառը:
45-ամյա բասկետբոլիստ Վահան Ասատրյանը դեռ մեկ ամիս առաջ միանգամայն առողջ էր և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում էր` որպես մարզիչ-մանկավարժ:
Ամեն օր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հաճախող 2 տարեկան Ալենի մոր՝ Նարինեի ամենասպասված պահը երեկոյան ժամը 18:00-ն է: Ամեն օր այդ ժամին Նարինեն գնում է երեխային տուն բերելու: ՀՕՖ-ի դռներից վազում ու մոր ոտքերն է գրկում փոքրիկ Ալենը: Նարինեն ասում է՝ ամեն անգամ այդ տեսարանից սիրտը լցվում է ու ամեն անգամ գիտակցում է իր ու որդու միասին լինելու գինը:
2 տարեկան Ալեն Հարությունյանը հիմա կոկիկ, ժպտերես ու կյանքով լի փոքրիկ մարդ է, ով հաճախում է «Հայ օգնության ֆոնդ» (ՀՕՖ) կենտրոն և դեռ սովորում է մյուս երեխաների հետ հարաբերվել, ադապտացվել մի միջավայրի, որն իր համար թեև խորթ է, այնուամենայնիվ՝ հետաքրքիր ու հաճելի է:
Թե որքան մարդ է օր ու գիշեր անհանգստանում այս ճակատագրով՝ թող հաշվեն բոլոր այն մարդիկ և պետական կառույցների ներկայացուցիչները, ովքեր երկու տարի շարունակ տեղյակ են եղել, որ Ալենն ապրում է ծայրահեղ աղքատության, սովի մեջ հարբեցողների որջի վերածված տան մեջ, սակայն նրան օգնելու արագ քայլեր են ձեռնարկում միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցը երեխային հայտնաբերում, փաստերը բացահայտում, ծամում-դնում է իրենց բերանը:
Սարսափելի հարբած, անբարոյականի կերպարանքով այս կինը հրճվանքով պատմեց, որ ոչ թե գնել է խմիչքը, այլ՝ իրեն «պատիվ են տվել»: Նրա հետ զրույցից հետո մենք համոզվեցինք, որ երեխային անհրաժեշտ է անհապաղ հեռացնել այս երկու կանանցից:
Ասում է Անժելա Գևորգյանը
Ասում է քանդակագործ-նկարիչ Կամո Գյանջյանը
Ցրտից կապտած Ալենն անշարժացել է տատի` մրից սևացած մուշտակի տակ: Երկու տարեկան փոքրիկի մեջ մահացել է մանկությունը: Ալենն իմ իմացած երկու տարեկան երեխաներից միակն է, ով առավոտից իրիկուն նստում է բազմոցին ու չի վազվզում, չարաճճիություն չի անում:
«Հասկանո՞ւմ եք, էս չորս պատից էն կողմ իր համար կյանք չկա: Ուզում ես մի տեղ տանել, բայց մեքենա չկա, իսկ տաքսիով էլ չենք կարող մեզ թույլ տալ: Լավ, էս երկրում հաշմանդամների համար մի բան կարո՞ղ են անել, թե՞ դատապարտված են սովից ու աղքատությունից մեռնելու»»,- բորբոքված պոռթկում է տիկին Սուսաննան
Նկարչուհի Արմենուհի Մարտիրոսյանի համոզմամբ՝ հայ մարդը մահացել է, քանի որ Հայաստանի իշխանությունները կազմակերպված ձևով մարդկանց ստիպում են ապրել կենդանական բնազդներով:
Մեր թերթում տպագրված «10-ամյա Ավետիսին զգուշացրել են` այլևս չերևալ ԱԺ դարպասների մոտ» վերնագրով հրապարակման արձագանքը պարզապես ապշեցրեց ոչ միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի 20 տան բնակչուհի, չորս երեխաների մայր Շարմաղ Սարգսյանի ընտանիքին, այլև` մեր թերթի խմբագրակազմին:
Ես ու 10-ամյա Ավետիսը երեկ կեսօրին ժամադրված էինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող իրենց տանը։ Ինձ հրավիրել էին՝ պատմելու, թե ինչո՞ւ են մեկ տարի շարունակ մոմի լույսով ապրել ու ինչո՞ւ լույս ունենալուց հետո, արդեն երեք ամիս է, ինչ Ավետիսը դպրոց չի հաճախում։
«Փաստորեն, մարդիկ չեն ցանկանում գումարներ ծախսել և ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը: Համատիրության ներկայացուցիչներն աղմուկը հանդարտեցնելու համար հետաքրքիր միջոց են գտել, խոստացել են շենքի պատշգամբներն ապամոնտաժել և իսպառ վերացնել»:
Արդեն քանի օր է՝ «168 Ժամ» թերթն ահազանգ է ստանում Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցի 68 ա շենքի բնակիչներից, ովքեր մեզ խնդրում են այցելել այդ տարածք և տեղում ծանոթանալ իրավիճակին:
Բարեբախտաբար, տուժողը հարվածից լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն 68ա շենքի բնակիչները կանխատեսում են, որ առաջիկայում լուրջ միջադեպեր են գրանցվելու:
Դեռևս 20 տարի առաջ Ս. Պողոսյանը փորձում էր խոսել իսլամական ֆունդամենտալիզմի, կրոնի ագրեսիվության մասին։ Կյանքն այսօր նրա գործերի իլյուստրացիան է, քանի որ այն, ինչ տեսել և քանդակների միջոցով վերծանել է Ս. Պողոսյանը՝ կատարվել է։ Այլ կերպ ասած՝ կյանքը շարժվել է նրա քանդակների հետևից։
Ասում է քանդակագործ Սահակ Պողոսյանը
Ամեն մի երկրի նախագահ, սովորաբար, խոսում է իր երկրի մշակույթից, քանի որ դա նաև իր հեղինակությունն է բարձրացնում։ Գնում են ավանգարդ նկարիչների ցուցահանդեսներին, հարցեր են տալիս հեղինակներին, կարծիք են հայտնում, իսկ մեր պատգամավորներից ո՞վ է հետաքրքրված ավանգարդ արվեստով։
Չգիտեմ` ով կլինի նախագահ, բայց մշակույթի ոլորտի խնդիրները մեկ օրվա լուծում չեն պահանջում: Հայաստանում նախագահի ինստիտուտը ձևավորված չէ: Գալիս են նոր նախագահներ, և նրանք այդ ընթացքում դառնում են արարողակարգային ֆիգուրներ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, եկավ մեր տուն և շատ մեծ օգնություն ցուցաբերեց: Հայկ Սարգսյանը տղայիս էպիկրիզները վերցրեց՝ խոստանալով խորհրդակցել մասնագետների հետ… Եթե Հայաստանում դա հնարավոր չեղավ, ապա Գևորգիս կուղարկի Գերմանիայում բուժման… ես այնքան հուզված եմ:
Եկավ հարձակվեց վրաս: Պայուսակով խփեց երեսիս, բռունցքներով` գլխիս: Ես թուլացա, ընկա թախտի վրա, էնքան երեսիս խփեց` բժժեցի, ու շուրջը ման էր գալիս, որ մի ծանր բան գտներ, խփեր-սպաներ: Ես ցավից լացում, գոռում էի, իսկ նա շարունակում էր խփել: Ասում էր՝ այ պառավ, քո տարիքի մարդիկ սատկում են, իսկ դու…
Վերջին շրջանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները, սկսել են ԶԼՄ-ներին «դասեր տալ» այն մասին, թե ինչպես պետք է լուսաբանել երեխաների թեմային առնչվող խնդիրները:
Շատ ա տանջվում, որ դեղը չեմ հասցնում, ցավից գոռում ա: Մեղք ա երեխես, չի դիմանում ցավերին: Հասկանո՞ւմ եք, ես ոչ մեկից ոչ մի սպասելիք չունեմ: Ես դժվարությամբ, բայց պահում եմ երեխեքիս: Մենակ Գևորգիս դեղորայքի խնդիրն ա ինձ սպանում ու անօգնական դարձնում:
Հայաստանում գոյություն ունի մարդկանց մի խումբ, որոնք մանկատներին բարեգործություն կատարելու հանգամանքը շահարկելով՝ փորձում են դրամներ կորզել: