6-ամյա Գուրգեն և Գառնիկ զույգերն ամեն օր նստում են հանգուցյալ հոր` պատից կախված նկարի տակ ու սպասում նրան: Գուրգենն օրվա մեջ մի քանի ժամ մոռանում է մանկությունը, անխոս մոտենում է հոր նկարին ու բոլորից թաքուն շշնջում է՝ «Հայրի՛կ, կարոտել եմ քեզ»:
Ասացին՝ Հովիկ Աբրահամյանն է ուղարկել: Ես հիվանդ պառկած էի, տունն էլ՝ սարսափելի ցուրտ: Ասացին՝ Հովիկ Աբրահամյանին նամակը դեռ չէր հասել, դրա համար չէր արձագանքում: Նրա կողմից ինձ 100.000 դրամ տվեցին և ասացին, որ նա հորդորել է նման ծայրահեղ քայլերի չգնալ, մանավանդ, որ թոշակները հունվար ամսից բարձրացնելու են:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայթայանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով այսօր թվով 9 հոգի տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ:
«Մենք էլ տեսանք, որ Ոստիկանությունը երկու տասնյակից ավել վիրավորների մասին հաղորդագրություն է տարածել, բայց քիչ առաջ եմ խոսել Շտապօգնություն ՓԲԸ-ի տնօրեն Թ. Ստեփանյանի հետ, ով ասաց՝ ընդամենը 1 կանչ են ստացել»,- ասաց Ա. Հայթայանը՝ խոստանալով նոր տվյալներ ճշտելու դեպքում տեղյակ պահել:
Վեց երեխաների մայր Սվետլանա Անտոնյանն ամիսներ առաջ Սիսիանից Երևան է տեղափոխվել՝ հույս ունենալով, որ գոնե մայրաքաղաքում աշխատանք կգտնի: Ավելի ճիշտ՝ ոչ թե տեղափոխվել է, այլ, ինչպես ինքն է ասում՝ «Երեխեքիս առել, փախել եմ քաղաք, որ սովամահ չլինենք»:
65-ամյա Ռիմա Թալանչյանը օրեր առաջ նամակ է գրել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և մինչև նոյեմբերի 5-ը նրան ժամանակ է տվել նամակին արձագանքելու համար, հակառակ դեպքում՝ «Իմ տան մեջ սպանելու եմ 2-րդ կարգի հաշմանդամ, հոգեկան հիվանդ որդուս, այնուհետև ես եմ ինքնասպան լինելու»:
«Մի վախեցի, բալիկ ջան, ես ստեղ 30 տարի գիշերներ եմ լուսացրել: Այ սենց են ապրում մեր երկրի` թոշակի հույսին մնացած ծերերը: Ես չգիտեմ` ինչ բան ա լույսը, գազը, հեռուստացույցը»,- ասում է 75-ամյա միայնակ թոշակառուն:
Այս օրերին Հայաստանում էր գտնվում Ավստրիայից ժամանած գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը, ում հրավերով և Ավստրիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ մեր երկիր էին ժամանել Ավստրիայի հայտնի ջազմեններ Քրիստոֆ Չեխը, Պիտեր Հերբերտը, Ֆաբիան Ռուկերը:
«168 Ժամ»-ում հրապարակված՝ «Շտապօգնության բժիշկն օգնության կարիք ունի» վերնագրով հոդվածը, որն ապրիլ ամսին վթարի ենթարկված բժիշկ Արմեն Մկրտչյանի անօգնական վիճակի մասին էր, բազմաթիվ արձագանքներ ուներ մեր ընթերցողների կողմից:
Բժիշկ Արմեն Մկրտչյանը չէր էլ պատկերացնի, որ մարդկային կյանքեր փրկելու իր գործունեությունը մի օր կատարելու է իր կյանքը վտանգելով: Վեց ամիս առաջ տեղափոխվել է Շտապօգնության ծառայությունում աշխատելու, ինչն էլ բժշկի համար դարձել է ճակատագրական:
Ինձ համար շատ դժվար է եղել քաղաքանկարն անել ժամանակակից քաղաքի ստենդներով, ակվարելով, դա ռիսկ է, բայց իմ երկարատև աշխատանքի արդյունքում գործերս սկսեցին վաճառվել: Ավելին՝ այդ ամենն իր գնահատականը ստացավ շատ ավելի միջազգային բարձր հարթակներում, քան հայաստանյան քննադատական, պրոֆեսիոնալ տարածքն է:
4-ամյա Ասյան գրեթե ամեն օր վերցնում է մանկական պայուսակը, ունեցած հագուստը լցնում է մեջն ու քրոջը՝ Սոֆիային, ասում է՝ «Գնում ենք Իլիանայի մոտ»: Երկու փոքրիկներին տատիկն ու պապիկը չեն կարողանում զսպել, քանի որ գրեթե ամեն օր մոր կարոտից նրանք փախչել են ուզում:
Ժապավենային աշխատանքը շատ բարդ է և անկանխատեսելի, քանի որ երկարատև աշխատանքի ընթացքում, հնարավոր է` ամբողջ լուսազգայուն մակերեսից ոչինչ էլ չստանաս, և, բնականաբար, կարող ես մի այնպիսի ստեղծագործություն ստանալ, որը մարդկանց կհուզի:
Հայ մարդն այսօր նկար նայելու շատ մեծ պահանջ ունի, բայց տրամադրություն և ժամանակ չունի: Կենցաղն այսօր խեղդում է անգամ արվեստով հետաքրքրված մարդկանց, որոնց մեջ կան շատ բժիշկներ, ուսուցիչներ, գիտության ոլորտի աշխատողներ:
Այն, որ մի ամբողջ թաղամասի խաբեության միջոցով կարող են 25 օր ջրազրկել, քանդման աշխատանքները կատարելուց հետո հեռանալ և առանց պատասխանատվության զգացումի այդ բնակիչներին թողնել նման տհաճ իրավիճակում՝ մեր երկրում, կարծես թե, օրինաչափություն է դարձել:
Այս քանակի շքեղ մեքենաներ, որոնք առկա են Հայաստանում, Հայդերբերգում հազվադեպ կարելի է տեսնել: Գերմանացիները թանկ մեքենաներ գնելու նպատակ չեն դնում իրենց առաջ: Ամենահարուստները կարող է թանկ մեքենաների կոլեկցիա նույնիսկ ունենան, բայց միջին միլիոնատերը՝ ոչ: Էնտեղի մեծահարուստներն իրենց գումարները ծախսում են ճանապարհորդությունների, նկարներ գնելու վրա:
Գաղտնիք չէ, որ արվեստագետը դադարում է գոյություն ունենալ, երբ նրան չեն նկատում, չեն տեսնում ու չեն խոսում իր մասին: Նկարիչ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի հետ ժամանակը գուցե այդպես էլ վարվել է, որի արդյունքում` ժամանակակից արվեստի պատմության մեջ նման մասշտաբի արվեստագետը չի էլ հիշատակվում:
Ո՞նց կարելի ա էսպես ապրել, դուռը բացում ենք, ու` հսկայական, խորը փոս: Ինչքա՞ն կարող ենք երեխաներին բակ չթողնել, որ մի բան չպատահի: Կամ ինչպե՞ս կարելի է սպառողների հետ էսպես վարվել: Մեկ ամիս եթե ջրի վարձը չվճարենք՝ մեզ կխեղդեն, բայց տեսեք, թե ինչպե՞ս են վարվում ՀՀ շարքային քաղաքացիների հետ:
Տևական ժամանակ է` համացանցում, մասնավորապես` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրվում են «Դու միայնակ չես» խորագրով ակցիայի պաստառները, լուսանկարները և ակցիային միանալու կոչեր:
Հարևանուհին ասում է՝ բակի տղաները մի անգամ այս ծեր կնոջն այնպես են ծեծել, որ շտապօգնություն են կանչել:
Քիչ առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 168.am-ին ահազանգեց, որ Սյունիքում իրենց քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը այս ընտրարշավում Սյունիքի մարզի պատասխանատուն է «Ժառանգություն» կուսակցությունից:
Մեր մեծահարուստները, օլիգարխները մի օր իրենց հարց տալի՞ս են, թե այս կյանքի իմաստն ինչի մեջ է: Իրենք իրենց կյանքի իմաստը հասկացա՞ն…
Սեպտեմբերի 21-ին Մարսելի «Աննա Չոպ» գալերեայում տեղի կունենա մեր հայրենակից աբստրակցիոնիստ Գարիկ Կարապետյանի անհատական ցուցահանդեսը: Նշենք նաև, որ նկարիչ Գ. Կարապետյանն արդեն հինգ տարի համագործակցում է վերոնշյալ գալերեայի հետ, որի արդյունքում Ֆրանսիայում գալերեան մշտապես ներկայացնում է նկարչի աշխատանքները և կազմակերպում է ցուցահանդեսներ:
Այս օրերին Հայաստանում էր գտնվում մեր հայրենակից նկարիչ Սևակ Գրիգորյանը, ով տևական ժամանակ բնակվելով Հռոմում՝ համագործակցում, ցուցադրվում է այդ երկրի գալերեաների հետ:
Տաթևիկն ու Վանիկն ուզում են իրենց երեխաներին պաշտպանել: Տատիկները նույնպես ուզում են իրենց երեխաներին պաշտպանել: Միայն թե նման պաշտպանությունը խեղաթյուրում, խելագարության է հասցնում նաև այս մանկահասակ երեխաներին, ովքեր այս դարում քիչ է ապրում են անլույս ու անհաց, դեռ մի բան էլ՝ ականատես են լինում անհավանական տեսարանների:
Ցանկացած հեղինակ պետք է ունենա թեմայի ընտրության և ներաշխարհի արտահայտման իրավունք: Դատելով երիտասարդների ներկայացրած աշխատանքներից, ցավով պետք է նշեմ, որ ես առողջ բան չեմ տեսնում: Տեսնում եմ ագրեսիա, անառողջ երևույթներ, բայց ոչ խոր ներաշխարհ, որից մի փոքր նաև դրական լիցքեր կփոխանցվեր:
Այս օրերին Հայաստանում է գտնվում ԱՄՆ-ում բնակվող հայ նկարչուհի, աբստրակցիոնիստ Նարինե Իսաջանյանը, ով Ժամանակակից արվեստի թանգարանի բակում ներկայացրեց իր «Նկարչություն տեղում` զրոյից ներքև» նախագիծը: Նախագիծը ոչ մի դեպքում չի ենթադրում փերֆորմենս, ինստալացիոն արվեստ և չի պատկանում ժամանակակից արվեստներին, այլ` իր ձևի մեջ տարբերվող դասական նկարչություն է:
Մենք պայքարում էինք նրա համար, որ մեր հասարակությունն առողջանա, բայց ստացվեց այնպես, որ ունեցանք մի հասարակություն, որտեղ օրենքի մարդն է առաջինն օրենք խախտում, որովհետև իրեն ամեն ինչ կարելի է: Հասարակությունը քրոնիկ հիվանդ է, մեծ մասը դրսում է, իսկ էս մի «թիքյան» փորձում է՝ ով ինչպես կարող է փախչել:
Ժողովրդավարացման ամենակարճ ճանապարհն, իհարկե, ժողովրդավարացում վերևից ճանապարհն է, երբ ունենում ես դեմոկրատ լիդեր, բայց անգամ այդ պարագայում միևնույն է` ժամանակ է պետք: Մենք ունենք իշխանություն, որը կգնա միայն այն դեպքում, եթե ռեպրեսիայի գինն ավելի թանկ լինի:
Շենգավիթ վարչական շրջանի Հովհ. Հովհաննիսյան 4-րդ փողոցի բնակիչները դիմել են «168 Ժամ» թերթի խմբագրություն՝ ահազանգելով իրենց հարևանուհու՝ Զինա Մնացականյանի դեմ կատարված անօրինականությունների մասին: Ըստ հարևանների՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն օգտվելով Զ. Մնացականյանի սոցիալական ծանր և խոցելի վիճակից՝ նրա «գլխին սարքել է»: