Աննայի երեխաներից յուրաքանչյուրի աչքերում խեղված մի ճակատագիր է դաջված: 3 ամիս Երևանյան լճի տարածքում ապրած, այնուհետև՝ մուտքերում, օբյեկտների աստիճաններին գիշերած այս երեխաների հոգեբանությունը խաթարված, ջարդված է:
Ամիսներ առաջ հիմնադրված «Hi-artonline» նախագիծը, որը նպատակ ունի հայ արվեստը ներկայացնել համաշխարհային արվեստի կենտրոններում և խոշոր աճուրդային կենտրոնում, արդեն եվրոպական մի շարք երկրներում ցուցահանդեսներին մասնակցելու հրավերներ է ստանում:
Այսօր Ֆրանսիայի Սուրբ Ժան Բատիստի հայկական եկեղեցում տեղի կունենա աշխարհահռչակ հայազգի նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) հոգեհանգստի արարողությունը, որը կանցկացնի արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը: Այս մասին մեզ հայտնեց Ժ. Ժանսեմի ընտանիքի բարեկամ, կոլեկցիոներ Սարգիս Գրիգորյանը:
Սփյուռքն ուզում է ստանալ հայապահպանություն, այսինքն՝ օժանդակություն, որ ինքը մնա հայ: Մենք ուզում ենք պրիմիտիվ մտածողությամբ սփյուռքից փող ստանալ, իսկ գիտակից ձևով՝ ոչ միայն ֆինանսական, այլ նաև՝ մշակութային, սոցիալական, պրոֆեսիոնալ, մասնագիտական կապիտալ:
Ժանսեմն իր կյանքի ընթացքում երկու անգամ է Հայաստան այցելել և վերջին` 2001թ. այցելության ժամանակ Ցեղասպանության թանգարանին նվիրել է իր «Եղեռն»` շուրջ 40 նկարներից բաղկացած շարքը:
Բուժհիմնարկերի որոշ մասնագետներ մասնավոր զրույցներում հավաստիացնում են, որ ոչ միայն կենսաբանական թափոնները (վիրահատական միջամտության արդյունքում հեռացված մարդկանց ներքին օրգանները), այլ նաև՝ ժամկետնանց դեղորայքային հսկայական զանգվածները հատուկ սարքավորումներով այրման եղանակով ոչնչացվելու փոխարեն՝ թաղվում են Նուբարաշենի աղբավայրի հողային տարածքում
Սակայն այս հիվանդությունն ունեցող մարդիկ պնդում են, որ Հայաստանում նման հիվանդների թիվը «խայտառակ» մեծ է, պարզապես ելնելով հասարակական կարծրատիպերից` հիվանդությունը թաքցնում են:
168.am-ը քիչ առաջ ահազանգ է ստացել Շենգավիթ համայնքի Շիրակի 45 հասցեի բնակիչներից, որ ջրի աղտոտվածության պատճառով երեխաներ են տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոց:
Արվեստը նրա համար է, որ բռապետությունից ազատագրի, բայց ստացվում է այնպես, որ բռնապետությունը բերում են արվեստ:
Իրականում փակուղին մարդու մեջ է, որովհետև, ճիշտ է, Հայաստանում շատ դժվար է, բայց դրսում առավել դժվար է, որովհետև չեք կարող պատկերացնել, թե այլ երկրներում որքան նկարիչներ կան, ու այդ դաշտ մուտք գործելը որքան բարդ է:
Հայաստանի մեծահարուստներն, այնուամենայնիվ, վերջին տարիներին սկսել են գիտակցել լավ մեքենա և լավ նկարչություն գնելու տարբերությունը. լավ մեքենան 5 տարի անց արժեքը կորցնում է, իսկ լավ նկարը 5 տարի անց կրկնակի, եռակի արժեք է ձեռք բերում:
Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացված «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն» ցուցահանդեսը մեր հասարակական կյանքում ստեղծեց ցուցահանդես այցելելու մի նոր մշակույթ:
Հուլիսի 11-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ «Բարձր արվեստ» կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն» խորագիրը կրող ցուցահանդեսը
Արվեստի նվիրյալ, տաղանդավոր, շնորհալի արվեստագետներ, այո՛, ունենք: Ես եկա այն համոզման, որ մեր ռեսուրսը շատ հարուստ է, մինչդեռ, ցավոք, չունենք արվեստի նկատմամբ օբյեկտիվ որևէ գնահատական: Շատ պարզ մի օրինակ բերեմ. մեր արվեստագետների գնային քաղաքականությունը ոչ մի բանի վրա հիմնված չէ, բացի իրենց անձնական փորձառությունից:
Հիվանդանոցում երկարատև բուժում ստանալուց հետո՝ արդեն քանի օր է` Ալեքսը վերադարձել է տուն՝ աննկարագրելի հյուծված, գունատ: Երեք ամիս անլույս ապրելուց հետո առնետները գրոհ են սկսել նրանց վարձակալած բնակարանում:
Արդյունաբերական նյութից, ինչպիսին ներկն է՝ ստանում եմ էսթետիկ երևույթ: Իմ աշխատանքները կերպարային չեն՝ երկրաչափական ֆորմաներ են, որոնք վերածվում են ֆակտուրայի՝ մեկնաբանության: Ժամանակի մեջ վերաիմաստավորվելու համար օգնում են գունաբաժանումները:
Ես ստեղծում եմ իմ քանդակները և ցուցադրում եմ: Չեմ սպասում, որ ինձ պատվիրեն: Այսինքն՝ ես այն մարդն եմ, ով առանց պատվերի կարող է 6-7 մետրանոց քանդակ ստեղծել, բերել Երևանում տեղադրել, ինչը չի համարձակվում անել որևէ քանդակագործ:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Աննա Մարտիրոսյանի, Արսեն Բաբայանի, Աիդա Գասպարյանի, Նունե Մանուկյանի, Աշոտ Բաբայանի, Կառլեն Մանուկյանի հայցն` ընդդեմ «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերության:
Ցավում եմ, բայց Հայաստանում Ժանսեմի գնային սխալ քաղաքականությունն ազդում է ողջ աշխարհում ձևավորված գնային համակարգի վրա: Այստեղ չեն պատկերացնում Ժանսեմի ստեղծագործությունների գեղարվեստական արժեքը:
Մենք պետք է փորձենք դիտարկել, թե ինչպես են համաշխարհային զարգացումներն ազդում մեր արվեստագետների վրա: Օրինակ՝ ինչպե՞ս է ֆրանսիական կուլտուրան ազդում ֆրանսահայ արվեստագետի վրա, այսինքն՝ ի՞նչ տենդենց ունի հայ ծագում ունեցող արվեստը:
Արշալույս Ճգնավորյանը խնդրանքով դիմում է ՀՀ կառավարությանը
Վիեննայում բնակվող մեր հայրենակցուհի Արշալույս Ճգնավորյանը երկար տարիներ ՄԱԿ-ում (Միավորված ազգերի կազմակերպություն) բարձր պաշտոններ է զբաղեցրել և աշխարհի շուրջ 130 երկրներում տարբեր ծրագրեր է իրականացրել:
Թուրք լրագրող Ա. Գենչի բացառիկ հարցազրույցը «168 Ժամ» թերթին
«Լավ երիտասարդություն կա, Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղը շատ ակտիվ երեխաների է պատրաստում, բայց կամ փախնում են Երևան, կամ արտագաղթում են այլ երկիր»
«Պանթեոնը մեր հպարտության, արժանապատվության վայրն է, էնտեղ պետք է տուն-թանգարան կառուցվեր, որովհետև մեր «Պեր Լաշեզն» է»
Սահյանագետ Ա. Սարգսյանը «Պանթեոն» հիմնադրամի նախագահն է, որի գործունեության համար տրամադրված բավական խոշոր գումարներ, ըստ նրա, շորթել են նախկին քաղաքապետերը:
Ես էլ եմ արդեն սկսում վախենալ ու դողալ Սամվել Մայրապետյանից, որովհետև ամբողջ մի համակարգ՝ ԱԻՆ, Քաղաքաշինության նախարարություն, քաղաքապետարան, վարչապետ… այս բոլորն ահ ու սարսափի մեջ են Ս. Մայրապետյանից: Արդեն ես էլ եմ վախենում իրենից: Ես ընդամենը մի հարց ունեմ տալու երրորդ անձանց՝ գոյություն ունե՞ն խախտումներ, թե՞ ոչ:
Անշուշտ, քաղաքն ազդում է մարդու վրա, բայց ամեն ինչ չէ, որ պետք է քաղաքում կատարվող կառուցապատման վրա բարդենք: Նման մոտեցումը ստիպում է մարդուն թերագնահատել կամ ստորադասել այնքան, որ կարող է ճարտարապետությունը նրա մեջ անհանգստություն առաջացնել:
Նաիրի Սահյանը վստահեցնում է, որ գոյություն ունեն աղաղակող փաստաթղթեր, որոնք անպայմանորեն հրապարակելու են մասնագետները:
Եկեղեցի կառուցելը ոչ թե խոսում է հոգևորի, այլ՝ վախի մասին: Երկրորդն էլ՝ «պադխալիմություն» է, կաշառում են Աստծուն: Ուզո՞ւմ եք` միլիոն հատ եկեղեցի կառուցեք, եկեղեցին կամ կրոնն Աստծո հետ կապ չունեն: Իրենց ենթագիտակցության մեջ վախն է: Աստծուն ընկալում են` որպես մի մարդ, որը քաջատեղյակ է իրենց բիզնեսներից ու կարող է խլել ունեցվածքը: