Բաժիններ՝

Այսօր տեղի կունենա Ժան Ժանսեմի հոգեհանգիստը

Այսօր Ֆրանսիայի Սուրբ Ժան Բատիստի հայկական եկեղեցում ( հասցեն՝ 15 rue Jean Goujon, 75008 Paris) տեղի կունենա աշխարհահռչակ հայազգի նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) հոգեհանգստի արարողությունը, որը կանցկացնի արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը: Այս մասին մեզ հայտնեց Ժ. Ժանսեմի ընտանիքի բարեկամ, կոլեկցիոներ Սարգիս Գրիգորյանը:

Վերջինս Ժանսեմի որդու՝ Ժանի Ժանսեմի հետ երեկ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ նկարչի որդին ասել է. «Հայրս շատ հիվանդ էր և ցանկանում էր իր վերջին օրերը տանն անցկացնել: Նա գիտեր իր վիճակի մասին: Մենք բոլորս՝ ես և իմ ընտանիքը, վերջին վայրկյաններին նրա կողքին ենք եղել: Այժմ նա հանգչում է խաղաղությամբգ նրա համար այսպես ավելի լավ է: Հոգեհանգստի արարողությունը կանցկացնի արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը, ով հորս շատ լավ գիտեր, նրանք մտերիմ էին: Նա այցելել էր հորս նախորդ ուրբաթ և արեց այն ամենն, ինչ անհրաժեշտ էր այդ պահին»: Ժանի Ժանսեմն ավելացրել է, որ Ժանսեմը կհուղարկավորվի Clamart 92-ում գտնվող միջհամայնքային գերեզմանոցում: Դա Փարիզի արվարձաններից է և բավականին մոտ է նրա տանը: Այդպես ցանկացել է Ժանսեմը: Այնուհետև Ժանի Ժանսեմը Ս. Գրիգորյանին տեղեկացրել է, որ պատկերասրահում նրա աշխատանքներին նվիրված միջոցառում կկազմակերպեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս