Դասադուլավորների երթը շարունակվում է
Դասադուլ հայտարարած ուսանողները այցելեցին նաև Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ։ «Մենք երեկ տասնյակ ահազանգեր ենք ստացել, որ մի շարք ուսանողներ ցանկանում են միանալ մեզ։ Նրանք նույն քաջությամբ պատրաստ են այսօր մեզ միանալ։ Խնդրում ենք դռները բացել։ Դուք պետք է տեր կանգնեք մեր երկին։ Միացեք մեր ակցիային, ոչ ասեք կեղծիքներին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Նրանք կրկին հիշեցրեցին, որ իրենք ոչ մի հակասահմանադրական քայլ չեն անում։ Ըստ նրանց` քոլեջի դռները փակ են։ «Ուշադրություն դարձրեք, որ դռները փակել է ոստիկանությունը, ում աշխատավարձը տալիս եք դուք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցները կշարունակեն իրենց երթը դեպի Գեղարվեստի պետական ակադեմիա։