Բաժիններ՝

«Համերգ կազմակերպելու ժամանակն է եկել». Նիկ Էգիբյան

Փետրվարի 14-ին Ուլիխանյան ակումբում  երգիչ Նիկ Էգիբյանը, Աիդա Արամին, Կարինե Առուստամյանը և  «The People»  բենդը մոտ 1 ժամ 30 րոպե մատուցելու են որակյալ երաժշտություն:

«Աիդա Արամիի բոլոր երգերի գործիքավորման հեղինակը ես եմ, և արդեն երկու տարի է՝ համագործակցում ենք, իսկ Կարինե Առուստամյանին էլ, արդեն 8 տարի է,  ճանաչում եմ, համակուրսեցի ընկերներ ենք, նաև անթիվ անգամներ համագործակցել ենք: «The People»  բենդի հետ առաջին անգամ ենք համագործակցում, բայց ոչ վերջին, քանի որ համերգները շարունակական բնույթ են կրելու: Անընդհատ կթարմացվի ծրագիրը, և մենք հանդես կգանք տարբեր բեմերում` թե՛ Հայաստանում, և թե՛ տարածքից դուրս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նիկը:

Երգչի կարծիքով` համերգ կազմակերպելու ժամանակն է եկել. «Ես արդեն ունեմ 8 տեսահոլովակ և 2 CD, բայց երբևէ մեծ ծրագրով հանդես չեմ եկել: Աիդան մասնակցում է «The voice» ծրագրին և ունի երկու տեսահոլովակ: Նա երկար տարիներ աշխատել է Սուրգուտ քաղաքի ջազ ակումբներից մեկում: Կարինեն ևս մասնակցել է «The Voice» ծրագրին և կրկին ունի երկու տեսահոլովակ: Մի խոսքով` հավաքվեցինք ընկերներով և որոշեցինք համերգ կազմակերպել»:

Նշենք, որ համերգի ընթացքում յուրաքանչյուրը կատարելու է 7-ական երգ:

«Ես և Աիդան երգելու ենք մեր սեփական հեղինակային երգերը, ես` իմ տեսահոլովակների երգերը և այս տարվա «Եվրատեսիլի» նախընտրական փուլի համար գրված երգը, Աիդան` իր ձայնասկավառակի երգերը և մեկ cover, իսկ Կարինեն էլ կերգի հին և նոր ջազային ստանդարտներ»,- եզրափակեց Նիկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս