Ջուսի նոր տեսահոլովակում վուլգարություն չկա (լուսանկարներ)

Օրերս 168.am-ը ներկա էր երգչուհի Ջուսի նոր` «Tonight» երգի տեսահոլովակի նկարահանումներին։ Մեզ հետ զրույցում Ջուսն ասաց, որ երգի տեսահոլովակի ռեժիսորն Արմեն Փիրիմասիհինն է, ում հետ այս պահին համագործակցում է. «Նրա հետ առաջին աշխատանքը, ինչպես գիտեք, «Go» տեսահոլովակն էր, որը 30-ականների ոճի մեջ էր արվել:

IMG_8555

Այս երգը կոչվում է՝ «Tonight», եվրո ոճի մեջ է, դուետ է 11-ամյա Կարեն Օհանյանի հետ, ով շատ տաղանդավոր և սիրունիկ տղա է: Երգի երաժշտության և գործիքավորման հեղինակը Գուժն է, իսկ խոսքերի հեղինակը` Նինա Ավագյանը, ում վերջերս եմ հայտնաբերել. շատ տաղանդավոր խոսքերի հեղինակ է»:

IMG_8392

Կարդացեք նաև

Կարեն Օհանյանն էլ, իր հերթին, ասաց, որ Ջուսին վաղուց է ճանաչում. «Ես ու Ջուսը որոշեցինք, որ կարելի է իրար հետ դուետ երգել, կարծում եմ` շատ լավ է ստացվում»։

IMG_8438

Երգչուհին նշում է, որ տեսահոլովակը լինելու է եվրո ոճի մեջ և բեմադրված են պարային կատարումները: Տեսահոլովակում մասնակցում են «FIRE STYLE CREW» խմբի պարողները, որի գեղարվեստական ղեկավար Լիա Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ողջ տեսահոլովակի ընթացքում լինելու են բազմաոճ պարային դրվագներ։ Այս տեսահոլովակը խմբի առաջին համագործակցությունն է։ Մեր այն հարցին, թե հե՞շտ էր արդյոք Ջուսը պարել սովորում, Լիան պատասխանեց.  «Շատ արագ է սովորում, շարժումները շատ ճիշտ է անում, և ընդհանրապես նրա հետ շատ հեշտ ու հետաքրքիր է աշխատել»։

IMG_8529

Տեսահոլովակի ռեժիսոր Արմեն Փիրիմասիհինը ևս կարծում է, որ
Ջուսի հետ աշխատելը շատ հետաքրքիր է. «Սա Ջուսի հետ երրորդ համատեղ աշխատանքն է: Նա ունի շատ վառ կերպար, որն ինձ օգնում է և էներգիա է տալիս, որ ես ստեղծագործեմ, և իմ մեջ Հայաստանում մնալու և ստեղծագործելու մեծ ցանկություն առաջանա»։

IMG_8407

Երգի գործիքավորման հեղինակ Գուժը մեզ պատմեց երգի ընտրության պատմությունը. «Ջուսն ինձ երեկոյան զանգեց, ասաց, որ Կարենի հետ դուետ է երգելու, և հարցրեց, թե ի՞նչ պոզիտիվ, ուրախ, պարային երգ կարող եմ իրենց առաջարկել։ Ես արդեն առավոտյան այս երգը գրել էի, երաժշտության հիման վրա Նինա Ավագյանն էլ խոսքերը գրեց։ Շատ հետաքրքիր աշխատանք է ստացվում։ Երգը ուրախության մասին է, խոսքերում ասվում է` «եկեք երաժշտության աշխարհ, եկեք ուրախանանք, վայելենք այս ամեն ինչը»։ Շատ պոզիտիվ, հիշվող երգ է, կարծում եմ` հանդիսատեսի կողմից միանգամից կսիրվի»։

IMG_8458

Նշենք, որ տեսահոլովակում Ջուսը և Կարենը հանդես են գալու երեք տարբեր կերպարներով: «Ես լինելու եմ ագրեսիվ, ռոքային, ինչպես նաև՝ մեղմ և սեքսուալ կերպարներում: Ասեմ, որ տեսահոլովակում ոչ մի վուլգարություն չեք տեսնի»,- ասաց Ջուսը:

IMG_8461

Ավելացնենք, որ երգչուհին հագուստի հարցում համագործակցել է Քրիստինե Շահբազյանի, Արթուր Հարությունյանի, ինչպես նաև՝ Կարինա Ռաֆայելովնայի հետ: Վարսահարդարումը Սերժինն է, դիմահարդարումը՝ Մերի Հարությունյանինը: Խոսելով ապագա ծրագրերի մասին` երգչուհին ասաց, որ այս տարի ևս երեք տեսահոլովակ է նկարահանելու:

IMG_8453

Ինչ վերաբերում է նոր ձայնասկավառակի թողարկմանը, ապա Ջուսը կարծում է, որ այս տարի, թերևս, չի հասցնի այն թողարկել, քանի որ շեշտը հիմնականում դրել է տեսահոլովակների վրա:

IMG_8494

Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա ապրիլի վերջին։

Լուսանկարները` Սերժ Դավիդովի

IMG_8383 IMG_8417 IMG_8422 IMG_8510 IMG_8540 IMG_8551IMG_8537 IMG_8427 IMG_8430 IMG_8434 IMG_8436 IMG_8455 IMG_8514 IMG_8523

Տեսանյութեր

Լրահոս