«Miqayel Voskanyan & Friends» բենդը մասնակցում է «Made in New York jazz competiton» միջազգային մրցույթին (տեսանյութ, լուսանկարներ)

Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց խմբի անդամ Միքայել Ոսկանյանը։ Մրցույթն անցկացվում է  մի քանի` սոլո ինստրումենտալ, սոլո վոկալ, փոքր բենդ, մեծ բենդ, կոմպոզիտորներ, գործիքավորողներ, էլեկտրոնային երաժշտության կատեգորիաներում։

«Miqayel Voskanyan & Friends» բենդն ընդգրկվել է փոքր բենդ կատեգորիայում։ Մրցույթի առաջին փուլն անցկացվում է օնլայն քվեարկությամբ, այնուհետև հաղթողին կընտրեն նաև մրցույթի ժյուրիի անդամները, ովքեր հայտնի համաշխարհային երաժիշտներ են։ Յուրաքանչյուր կատեգորիայում առաջին տեղ զբաղեցրած խմբերն ու կատարողները մասնակցելու են Նյու Յորքի Ջազ-ֆեստիվալին։

3

«Փոքր բենդ կատեգորիայում մրցում են 18 խմբեր։ Մեր խումբն այս պահի դրությամբ՝ երրորդ հորիզոնականում է։ Թե երբ կավարտվի օնլայն քվեարկությունը, պարզ չէ։ Մրցույթի կազմակերպիչները չեն նշում վերջնաժամկետ։ Մրցույթի եզրափակիչ փուլն էլ տեղի է ունենալու նոյեմբեր ամսին»,- մեզ հետ զրույցում ասաց Միքայելը։

Կարդացեք նաև

Խումբը մրցույթին ներկայացրած համարում նվագում է էթնիկ ջազ։

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս որոշեցին մասնակցել մրցույթին, խմբի անդամ Միքայելը պատասխանեց, որ իրենց համացանցի միջոցով գտել են մրցույթի կազմակերպիչները և առաջարկել մասնակցել. «Ընդհանրապես դրսում թառ գործիքի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Նրանց համար այն հետաքրքիր հնչողություն ունի։ Նման առաջարկներ էլի են եղել»։

2

Մեր մյուս հարցին, թե ի՞նչ կտա մրցույթը խմբին, Միքայելը պատասխանեց. «Մրցույթն, առաջին հերթին, կտա այն, որ մենք մեր ազգային գործիքը կհանենք միջազգային բեմ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս ադրբեջանցիները թառն ընդգրկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ում, կարծում եմ, շատ կարևոր է, որ այն միջազգային նմանատիպ մրցույթներում Հայաստանի անունից ներկայացվի»։

Նշենք, որ «Miqayel Voskanyan & Friends» բենդը միաժամանակ մասնակցում է նաև Օդեսայում անցկացվող միջազգային մրցույթի։ Այժմ անցկացվում է մրցույթի օնլայն փուլը, իսկ եզրափակիչ փուլը տեղի է ունենալու ապրիլ ամսին։

4

Տեսանյութեր

Լրահոս