Երևանի բնակիչները՝ ընտրությունների և թեկնածուների մասին (տեսանյութ)

168.am-ը հարցում է անցկացրել Երևանի որոշ բնակիչների շրջանում՝ ճշտելու, թե ո՞ւմ օգտին են նրանք քվեարկել և ի՞նչ սպասելիքներ ունեն: Ոմանք շատ կոշտ են արտահայտվում  ՀՀ գործող նախագած, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հասցեին, ոմանք նշում էին, որ այս ընտրություններից որևէ սպասելիք չունեն:

«Ըստ իս՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանն ինչ-որ փոփոխություններ կբերեն, բայց եթե նրանց ուժը պատի այս օլիգարխի վրա, ինչի վրա կասկածում եմ… Թող նախագահը ոչ թե անընդհատ ասի՝ կլավացնեմ, կբարձրացնեմ և այլն, այլ նա գոնե մի անգամ տղամարդավարի հեռուստատեսությամբ ասեր, թե 2008 թվականի խոստումներից ի՞նչ է կատարել: Մոռացել են, որ ոչինչ չեն արել: … Այնպես որ, ոչ մի հույս չունեմ, ոչ մի սպասելիք, սարսափած եմ: Ես գնացող եմ, ապրողը դուք եք, դուք պիտի պայքարեք, մեր հույսը դուք եք: Եթե դուք էլ չպայքարեք էս անարդարության դեմ, էս երկիրը կկործանվի»:

Տեսանյութեր

Լրահոս