Դասադուլավորները հասան Բժշկական համալսարան. նրանց են միացել Գյումրիի ուսանողները

Դասադուլ հայտարարած ուսանողները  Հայաստանի հիմնը  երգելով  հասան Երևանի պետական բժշկական համալսարան։  Նրանք  կոչ արեցին  համալսարանի ուսանողներին  միանալ իրենց։  «Մեր երկիրը   մեզ չի հարգում։ Երեկ ձեզ սպառնացել են, բանտարկել ձեր իսկ համալսարանում։ Նրանք դրա իրավունքը չունեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Բժշկական համալսարանի ուանողներից մի քանի հոգի միացան  ակտիվիստներին։ Նրանցից մեկը հանդես եկավ կոչով. «Հորդորում ենք ձեզ չվախենալ։ Համալսարանի դռները բաց են,  միացեք մեզ։  Եթե ինչ-ինչ պատճառներով չեք կարողանում մեզ միանալ, միացեք դասերի  ավարտից հետո»։

Հավելենք, որ ըստ ակտիվիստների,  իրենց են միացել  նաև Գյումրիի մի քանի բուհերի  ուսանողները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728