
Ինչպես կազդի նոր վարկը՝ էլեկտրաէներգիայի սակագնի վրա (տեսանյութ)

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց ՀՀ- ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թ. օգոստոսի 6-ին ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագիրը, որով 40 մլն դոլար է հատկացվում էներգետիկ համակարգին:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է դա ազդելու սակագների վրա, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արեգ Գալստյանը պատասխանեց՝ տարիներ անց, ընդամենը 0.2 դրամ: