Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ՀՀԿ-ՀՅԴ հայտարարությունը երրորդ դասարանի մակարդակի տեքստ է, ԲՀԿ-ն չի կարող նման իմիտացիաներին մասնակցել

ՀՀ-ում բռնարարքների կապակցությամբ այս պահին ընթացող ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ԱԺ ամբիոնում նստածները չպետք է անգամ համարձակվեն փորձ անել լռեցնել որևէ մեկի խոսքի իրավունքը. «Դուք քիչ հետո ստորագրելու եք այս տեքստի տակ, որով հարգվում է յուրաքանչյուրի խոսքի իրավունքը»:

Նա նշեց, որ 4 ուժերը պահանջ դրեցին պաշտոնանկ անել Լևոն Երանոսյանին, ում խոսքը վկայում է, որ նա հրապարակավ ընդունում է իր մեղսակցությունը տեղի ունեցածին, բայց խորհրդարանական մեծամասնությունը մերժեց այդ հայտարարությունը, որովհետև իրենց պլանների մեջ չէր մտնում պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Զոհրաբյանի գնահատականով՝ ՀՀԿ-ՀՅԴ հայտարարությունը «ոչ բռնությանը» վերնագրով երրորդ դասարանի մակարդակի, անհասցե, ոչինչ չասող մի տեքստ է. «ԲՀԿ-ն չի կարող նման իմիտացիաներին մասնակցել և այն դաստիարակչական նկատողությոնը, որ տրվեց փոխոստիկանապետին, վկայում է, որ քաղաքական մեծամասնությունն է կրում պատահածի ողջ պատասխանատվությունը»:

«Յուրաքանչյուր ուժ ունի իր հակաուժը»,- նկատեց Ն.Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031