Գալուստ Սահակյանը՝ աղքատացող ժողովրդի մասին. «Խորհուրդ տալով որևէ մեկի ստամոքսը չի լցվում»

«Խորհուրդ տալու խնդիր չկա, բոլորս պիտի որոշակիորեն դիմագրավենք այս երևույթներին: Խորհուրդ տալով որևէ մեկի ստամոքսը չի լցվում: Պետք է կարողանանք էնպիսի միջոցառումներ ձեռնարկենք, որ ժողովրդի համար սփոփիչ լինի: Քննարկումները ԱԺ-ում էդ ուղղությամբ են»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինքն ի՞նչ խորհուրդ կտա ՀՀ քաղաքացիներին, որոնք Ամանորին ընդառաջ օրեցօր աղքատանում են:

Ըստ նրա՝ խուճապային վիճակն ավելի մեծ ազդեցություն է ունենում, որ ֆինանսական շուկայում այսպիսի տատանումներ լինեն. «Պետք է առաջին հերթին այնպիսի գործիքներ կիրառվեն, որ զերծ մնան խուճապից: ԿԲ-ն, կառավարությունը ժողովրդի հետ շփումների միջոցով պետք է հասկանալի դարձնի իրավիճակը: Մյուս կողմից նաև սովորական ապրելու խնդիր կա, պետք է լուրջ գործիքներ օգտագործվեն»:

Գ.Սահակյանի խոսքով՝ այն երևույթները, որոնք տեղային չեն, այսինքն՝ ամբողջ աշխարհում է, որոշակի պատասխան տալ, թե երբ կընդհատվի այս վիճակը՝ դժվար է: Արդյոք կառավարության հրաժարակի անհրաժեշտություն չկա՞ այս պայմաններում՝ հարցին, Գ.Սահակյանը պատասխանեց, որ եթե տեղական խնդիր լիներ, այլ հարց է, բայց եթե ֆորսմաժորային վիճակ է լինում, աշխատում են այս վիճակում. «Ոչ մի պետութուն չէր կարող կանխատեսել, որ նավթի գները պիտի իջնեն, այսպես լինի: Դա նշանակում է, որ բոլոր աշխարհը պետք է հրաժարական տա: Աշխարհում ջրհեղեղ է լինում, ֆորս մաժոր է լինում, ֆորս մաժորը տնտեսության վրա ազդում է, բնական է»:

Տեսանյութեր

Լրահոս