ԱԺ արտահերթ նիստը վերսկսվել է. բոյկոտը շարունակում է միայն ՀԱԿ-ը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ներկա էին 96 պատգամավորներ: ՀԱԿ խմբակցությունից ներկա է միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ նախորդ օրերին մյուս բոյկոտող խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՕԵԿ-ը, թեև ոչ ամբողջ կազմով, բայց նույնպես մասնակցում են նիստին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց պատգամավո Ռուբիկ Հակոբյանին՝ ծննդյան կապակցությամբ: Նա հայտարարեց, որ այսօր, ամենայն հավանականությամբ, նիստը կվերջացնեն ժամը 15:00-ից հետո, հավանաբար, այսօր էլ արտահերթ նիստ կանցկացվի և կավարտեն արտահերթ նստաշրջանի աշխատանքները:

ԱԺ-ն ավատեց նաև երեկ սկսված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերն ու քվեարկեց, ընդունեց երեկ քննարկված մյուս օրինագծերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031