Աղվան Վարդանյանը՝ ՀՅԴ նախաձեռնության մասին խոսողների վերաբերյալ. «Կատուն կմլավի, շունը կհաչի»

Այսօր ՀՅԴ հրավիրած ԱԺ արտահերթ նիստում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, թե իրենց մշակած հայտարարությունը բացառիկ նշանակություն ունի՝ մինչ այս ԱԺ-ն ընդամենը 4 հայտարարություն է ընդունել: Նա նշեց, որ ՀՀԿ-ն և 4 ուժերն առանձին-առանձին հայտարարություն մշակեցին, ՀՅԴ-ն փորձեց միասնական հայտարարություն նախաձեռնել, ցավոք, դա չեղավ. «Եթե դա երեկ կայանար, այս հայտարարությունն ավելին կլիներ, քան ունենք»: Ըստ նրա՝ ՀՅԴ մշակած տեքստը շատ չնչին աղերս ունի ՀՀԿ-ի տեքստի հետ:

Ա.Վարդանյանը հայտարարեց, թե իրենց համար 10-րդական նշանակություն ունի, թե ով ինչ կասի իրենց նախաձեռնության մասին. «Կատուն կմլավի, շունը կհաչի, մենք գիտենք, որ ճիշտ ենք ու անելու ենք»:

Ա.Վարդանյանը վստահերցեց, թե Նիկոլ Փաշինյանի ասած «գոլորշի բաց թողնելու» նպատակ չեն ունեցել, այլ այս համատեղ հայտարարությամբ մի քայլ առաջ կգնան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031