
Է. Շարմազանով. «Գործը հասել է նրան, որ ամբողջ 70 հոգանոց խմբակցությանը մեղադրում են հանցագործության մեջ»

«Քաղաքականությունը կոմպրոմիսի արվեստ է»,- ՀՀ-ում բռնարարքների կապակցությամբ այս պահին ընթացող ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շնորհակալություն հայտնելով հեղինականերին համատեղ հայտարարության համար:
Նա նշեց, թե իրենք Հայոց Երրորդ Հանրապետության օրենսդիրներն են և կարևորեց իրենց մրցակցային գործունեությունը. «Երբ մրցակցությունը վերածվել է թշնամանքի, միշտ խնդիրներ են եղել: Քրիստոնեությունը փոխզիջում է: Գործը հասել է նրան, որ ամբողջ 70 հոգանոց խմբակցությանը մեղադրում են հանցագործության մեջ: Մենք ասում ենք՝ ՀՀ-ում խոսքի ազատության դեմ ցանակցած ոտնձգություն անթույլատրելի է: ՀՀ-ում բազմակարծությունը պետք է լինի գերակա արժեք»: