Նիկոլ Փաշինյանն առաջարկում է այս անվերահսկելի վիճակն ընդհանրապես վերահսկողությունից դուրս չթողնելու համար վերանայել ոչ աշխատանքային օրերը

Ամանորյա տոներին, երբ կառավարությունը և պետական հիմնարկները, ԿԲ-ն չեն աշխատի, փակված կլինեն՝ կպարզվի, որ այս անվերահսկելի վիճակն ընդհանրապես դուրս է եկել վերահսկողությունից: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով վերանայել ոչ աշխատանքային օրերը, ինչը շատ տրամաբանական կլինի:

«Ճիշտ կլինի՝ 1-2-ը և 6-7-ը լինեն ոչ աշխատանքային: Եվ սա գուցե առիթ հանդիսանա, որ մեռելոցների ավանդույթը վերանա»,- ասաց Ն.Փաշինայնն ու, դիմելով այդ պահին զեկույցով հանդես եկող գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, հույս հայտնեց, որ այս հարցը կփոխանցի կառավարությանը:

«Կփոխանցեմ Ձեր մտահոգությունը»,- ասաց Ս.Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս