ՀՅԴ-ի hրավիրած ԱԺ արտահերթ նիստին մասնակցում են նաև ոչ իշխանական ուժերը

Քիչ առաջ Ազգային ժողովում սկսվեց ՀՅԴ նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը, որի օրակարգում է հասարակական, քաղաքական գործիչների հանդեպ բռնությունների դատապարտման հարցը: Ներկա է 80 պատգամավոր, այդ թվում՝ ոչ իշխանական ուժերի պատգամավորները, ՀՀԿ-ական գեներալները և բոլոր այն պատգամավորները, որոնք նիստերից հիմնականում բացակայում են:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ շատ բացատրելու անհրաեժշտություն չկա, թեման վերջին օրերին հիմնական քննարկման առարկան է եղել դահլիճից դուրս, տարբեր կուսակցություններ այս հարցի վերաբերյալ հայտարարություններով հանդես են եկել: Նա գնահատեց, որ պատգամավորները ստորագրել են ու միանում են ընդհանուր հայտարարությանը, որը կանխարգելիչ նշանակություն ունի ապագայի համար: Ա.Ռուստամյանը ողջունեց անկախ քաղաքական ուժերի կողմնորոշումը, որ միահամուռ դատապարտում են բռնությունները:

Ըստ Ա.Ռուստամյանի՝ ԱԺ մակարդակով այս հայտարարության ընդունումը մեծ նշանակություն ունի: Նա ցավ հայտնեց, որ հայտարարությանը բոլոր պատգամավորները չեն միացել, և լավ կլիներ ստորագրվեր 131 պատգամավորների կողմից էլ ստորագրվեր, որ ավելի կուժեղացներ հայտարարության մեջ արված հաստատումները.

«Մեր հիմնական խնդիրը դատապարտումն ու կանխարգելումն է, որ մեր պրակտիկայում նման դեպքերը բացառվեն»:

Ռուստամյանը նաև կարևորեց մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտւթյունը:

«Համաձայնություններ գալը հեշտ բան չի, բայց առանց դրա հնարավոր չի առաջ գնալ, առանց դրա հնարավոր չի արդյունավետ լինել»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարն ու հայտարարութունն անվանեց հաջողված, որի համահեղինակներն են ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն:

Տեսանյութեր

Լրահոս