Գալուստ Սահակյանը՝ Սեյրան Սարոյանի ելույթի մասին. «Եթե ժողովրդական բանուխոսքը չլիներ, այսօր Թումանյան չէինք ունենա, Տերյան չէինք ունենա»
«Ազգային կոլորիտով խոսակցությունները, մոտեցումները, ԱԺ-ում Սերյան Սարոյանի ելույթը ոչ թե որոշակի ուղղվածություն ուներ այս կամ այն քաղաքական կամ թեկուզ իրավական տեսակետից, այլ խոսքը արժևորվեց նրանով, որ կարելի է հանդուրժող լինել: Տպավորությունս նա էր, որ ելույթը լավ ընդունվեց: Դա անձնական իր կարծիքն է, իր մոտեցումն էր: Իմ տեսակետը այն է, որ խոսքը ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան ցանկացած բռնություն: Պետք է տարբերակում մտցնել, որ հասարակության միջից բռնություն հասկացությունը դուրս գա: Երևույթը չպիտի լինի: Մարդը տուն է գնում, Արամ Մանուկյանը, հանկարծակի բռնում՝ ծեծում են: Ինչ արած էլ լինի, ինչ թշնամի էլ ունենա, համենայն դեպս բռնությունը անասնական զգացում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկաբանելով երեկ ԱԺ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Սերյան Սարոյանի ելույթը:
Ըստ Սահակյանի՝ Սարոյանը խոսել է ժողովրդական բառապաշարով. «Ինձ համար ընդունելի է հավասարակշռված խոսքը: Բայց եթե ժողովրդական բանուխոսքը չլիներ, այսօր Թումանյան չէինք ունենա, Տերյան չէինք ունենա: Եթ ինձ հայհոյեն, ես պատասխան եմ տալու, բայց համաչափ ու գրական լեզվով, որը ավելի զորեղ կլինի, քան ցանկացած հայհոյանք»: