Աղվան Վարդանյան. ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և համատեղ հայտարարություն անելու հնարավորություն դեռ կա

Վերջին օրերին Հայաստանում տեղ գտած բռնությունների դեպքերի հետ կապված Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու և համատեղ հայտարարություն անելու հնարավորություն դեռ կա: Այս մասին այսօր ոչ իշխանական ուժերի խմբակցությունների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ըստ նրա՝ արտահերթ նիստ անցկացնելու շուրջ այժմ բանակցություններ են ընթանում:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանական 4 խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված նիստը տապալվեց: Անհրաժեշտ 66-ի փոխարեն գրանցվել էր ընդամենը 45 պատգամավոր, այդ թվում և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Տեսանյութեր

Լրահոս